Լրահոս
Օրվա լրահոսը

4 ամիս է մնում, որ ազատվի, սակայն Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց դատապարտյալի վաղաժամկետ ազատելը

Մայիս 25,2019 23:18

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Հարությունյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու իրեն պատժի կրումից վաղաժամկետ ազատելու վերաքննիչ դատարանի որոշումը։ Վերաքննիչ ատյանի նախագահող դատավոր Սերգեյ Մարաբյանը բողոքը վարույթ չէր ընդունել։ Ըստ որոշման՝ բողոքաբերը «Չի պահպանել վերաքննիչ բողոքի ինչպես ձեւական, այնպես էլ բովանդակային պահանջները»:

Արթուր Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով եւ դատապարտվել ազատազրկման՝ երկու տարի վեց ամիս ժամկետով։ Ընդամենը 4 ամիս է մնում, որ նա ազատվի, սակայն Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց դատապարտյալի վաղաժամկետ ազատելը։

«Վերաքննիչն էլ գլխառադ արեց, իբր չեմ նշել դատավարական այն խախտումները, որոնք ազդեցություն են ունեցել գործի ելքի վրա»,-նշեց խմբագրություն զանգահարած դատապարտյալը։ Նրա խոսքով, սա նորություն էր։«Իմ դատապարտյալ բոլոր ընկերները տենց են գրել բողոքը, վարույթ են ընդունել, գործը քննել, հիմա եկել հեծանիվ են հնարում»,-ասաց նա։

Դատապարտյալի խոսքով՝ ինքը չի կարող «իրավաբանորեն» գրել, ոնց կարողացել՝ բողոքը կազմել է։ «Սկի առաջին ատյանն էլ մի նորմալ բան չէր գրել, որ հասկանայի։ Վճարովի աշխատում եմ, տույժ չունեմ, էլ ինչ է պետք։ Չորս ամիս բան է մնում տակը»,-ասաց նա։

Ի դեպ, առաջին ատյանի դատավորը, որը մերժեց դատապարտյալին վաղաժամկետ ազատել՝ Վահե Խալաթյանն է։ Հիշեցնենք, որ դատարանների մուտքերի արգելափակման ժամանակ Խալաթյանը ժամը 7.30 էր հասել դատարան ու ներս մտել։

Ավելացնենք, որ Արթուր Հարությունյանը դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակ՝ աջակցության կարգով, որպեսզի ձեւակերպվի վճռաբեկ բողոքը։ Պաշտպանն այն արդեն ուղարկել է։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031