Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ մի քանի կազմակերպություններ ողջունում են Զարեհ Սինանյանի նշանակումը

Հունիս 17,2019 11:55

Ուրախությամբ տեղեկացանք, որ մեր վաղեմի գործընկեր և բարեկամ պրն Զարեհ Սինանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերով գլխավոր Հանձնակատար: Ողջունում ենք Վարչապետի այս որոշումը, վստահ ենք, որ պրն Սինանյանը հաջողությամբ կկատարի իր վրա դրված այս դժվարին պարտականությունը:

Հայկական Սփյուռքն իր բազմազանությամբ, տարբեր երկրներին բնորոշ մշակույթներով միշտ խնդիրներ է ունեցել միասնական դառնալու հարցում: Թերևս միայն իր Հայրենիքի՝ Հայաստանի հարցում որոշակի միասնականություն կա:

Զարեհ Սինանյանը, երկար տարիներ լինելով ակտիվ քաղաքական և հասարակական գործիչ ԱՄՆ-ում, ցուցաբերել է մեծ հմտություն և կամք Լոս Անջելեսի հայության միավորման գործում: Վստահ ենք , որ նրա այդ կարողությունը մեծապես կնպաստի ամբողջ Հայկական Սփյուռքի միավորման և Հայրենիքին ծառայության սուրբ գործին:

Շնորհավորում ենք պրն Սինանյանին այս պատասխանատու պաշտոնում, մաղթում հաջողություն և իրեն, և մեր հայրենի կառավարությանը:

Մեր համայնքին վերաբերող բոլոր հարցերում պատրաստ ենք համագործակցության:

ԱՄՆ Հայդուկ Միություն

ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ

 

Ողջունում ենք պրն Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերով գլխավոր Հանձնակատարի պատասխանատու պաշտոնում: Պրն Զարեհ Սինանյանը մեծ փորձ ունի թե պետական և հանրային կառավարման, թե Լոս Անջելեսում գործող հայկական կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում:  Նրա աջակցությամբ հայ համայնքի բազմաթիվ խնդիրներ իրենց լուծումն են գտել: Վստահ ենք նոր պաշտոնում նրա գործունեության հաջողությանը, ինչը մենք էլ մեր կողմից ենք նրան մաղթում: Հուսով ենք, որ այժմ մեր համագործակցությունն ավելի մեծ արդյունքներ կտա և Սփյուռքի բարգավաճման, և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման հարցում:

Սփյուռքի Միասնության Հարթակ

Լոս Անջելես, ԱՄՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930