Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տեղեր գյուղը դարձել է արվեստի միջազգային փառատոնի կենտրոն

Հունիս 20,2019 17:30

Հունիսի 19-ից Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում մեկնարկել է Արվեստի միջազգային փառատոնը, որի նախաձեռնողը Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայ համայնքի նախագահ, ճանաչված գեղանկարիչ Գագիկ Պարսամյանն է: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նա նշեց, որ մինչեւ հուլիսի 1-ը տեւող փառատոնն անցկացվում է Հայաստանի նկարիչների միության հովանու ներքո, կազմակերպիչներն են Գդանսկի հայկական միությունը եւ Տեղերի բրուտագործական կենտրոնը:

Գագիկ Պարսամյանը հիշեցրեց, որ արդեն երրորդ անգամ է նման փառատոն կազմակերպվում, տարբերությունն այն է, որ այս տարի Տեղերում են անցկացնում: 6 երկրից 16 նկարիչ է մասնակցում փառատոնին, որն անցկացվում է Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի շրջանակներում:

«Սկզբում մտածում էինք, որ լեհ եւ հայ նկարիչներ լինեն, սակայն ցանկացողներն այնքան շատ էին, որ այլ երկրների մասնակիցներ էլ ներգրավվեցին: Նպատակը ճանաչողական է, ուզում ենք, որ նկարիչներն իրենց աչքերով տեսնեն Հայաստանը եւ ավելի մոտիկից ճանաչեն մեր երկիրն ու նրա մշակույթը»,- նշեց Գագիկ Պարսամյանը:

Միջոցառումները կշարունակվեն նաեւ Լեհաստանում, իսկ սեպտեմբերին կկայանա Գագիկ Պարսամյանի ստեղծագործությունների «Հայաստան, իմ սեր» խորագրով ցուցահանդեսը եւ Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի «Հայերը Լեհաստանում» գրքի շնորհանդեսը: Քշիշտոֆ Ստոպկան շուրջ 30 տարի հայագիտություն և հայոց պատմություն է ուսումնասիրում, նա ի թիվս այլ գրքերի, հեղինակել է նաեւ «Հայոց Վարշավա» գիրքը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930