Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի 2019թ․ ռազմական բյուջեն ավելացել է. «Ռազմինֆո»

Հունիս 20,2019 22:02

Հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Ադրբեջանի պաշտպանական ոլորտի 2019թ. նախատեսված ծախսերն ավելացել են, 2018թ. դեկտեմբերին հաստատված ~3 մլրդ 38 մլն մանաթի փոխարեն կազմելով ~3 մլրդ 187 մլն մանաթ (~1 մլրդ 870 մլն դոլար՝ հունիսի 20–ի փոխարժեքով)։

Բյուջեի ավելացումն Ադրբեջանում պաշտոնապես բացատրվում է տնտեսական աճով:

Օրենքում փոփոխության մասին հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում։ Փոփոխության մասին հրամանագրվում չի նշվում, թե պաշտպանական ոլորտի, որ ուղղություններում են ավելանալու ծախսերը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ռազմինֆո»կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930