Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարկ էջեր, դատարկ էջեր, դատարկ էջեր. սա բյուջեի արդյունավետ ծախսո՞ւմ է». պատգամավորը՝ Լեւոն Յոլյանին

Հունիս 24,2019 13:44

«Այս գրքի մեկ հատի վրա որքա՞ն գումար եք ծախսել: 60 էջանոց գիրք եք կազմել, էջերի կեսը՝ դատարկ»,-ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018թ.-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին այսպիսի հարցադրում ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ մատնացույց անելով պալատի գործունեության մասին տպագիր զեկույցը: «Սա, ըստ ձեզ, բյուջեի արդյունավետ ծախսո՞ւմ է՝ դատարկ էջեր, դատարկ էջեր, դատարկ էջեր…գուցե ասեք, որ մի էջը տասը դրամ է, բայց վաթսուն էջանոց գիրքը բերել եք 132 պատգամավորի համար: Սա մեկ ուսուցչի աշխատավարձ է կազմում: Բացի դա, 14 տառաչափով եք գրել: Կարող էիք 18-ով գրել, եւ գիրքը 120 էջանոց կլիներ»,-նկատեց Սիսակ Գաբրիելյանը:

Նա որպես օրինակ մատնանշեց, որ ԱԺ օրակարգը տպագրվում է 8 տառաչափով, եւ օգտագործվում է թղթի երկու երեսը, ոչ թե մեկ. «Չեք կարծո՞ւմ, որ սա վկայում է այն մասին, որ դուք բյուջեի անարդյունավետ ծախս եք կատարում, եւ «վեթինգը» պետք է սկսել հենց ձեր հանձնաժողովից»: Լեւոն Յոլյանը ժպտալով պատասխանեց, որ գիրքը տպագրվել է միայն թղթի եւ տպիչի ծախսի հիման վրա. «Գնումներ չենք իրականացրել: Մեր մոտ ունենք սարք, որի միջոցով թուղթը դրել ենք…մեր զեկույցը մի քանի հազար էջ է, եւ փորձել ենք կարճ տպագրել: Ճիշտն ասած՝ քննարկում էինք՝ թղթի մե՞կ երեսին տպագրել, թե երկու: Այդ մեկը երեւի անարդյունավետ է եղել, բայց, կարծում եմ, թերթողի համար այդպես է հարմար»:

Ապա Լեւոն Յոլյանը նշեց, որ պատգամավորի առաջարկը հաշվի կառնեն եւ զեկույցներն էլեկտրոնային տարբերակով կուղարկեն՝ թղթի երկու էջին էլ տպագրելով: Սիսակ Գաբրիելյանը նկատեց. «Շնորհակալություն, որ ընդունեցիք, որ բյուջեի միջոցներն անարդյունավետ եք ծախսել»: Յոլյանը հակադարձեց. «Ես չընդունեցի, փաստերը ճիշտ մեկնաբանեք: Եթե անարդյունավետությունը վերաբերում է նրան, որ մեկ տուփ 2000 դրամանոց թուղթ ենք ծախսել, ես ձեր հետ համաձայն եմ, բայց դա արվել է պատգամավորների մատչելի ընթերցման համար»: «Ավելի վատ, որ չեք ընդունել»,-եզրափակեց Սիսակ Գաբրիելյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930