Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով

Հունիս 27,2019 17:57

Հունիսի 27-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող տեխսպասարկման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել 250 լ տարողությամբ մետաղե բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է բալոնում կուտակված գազը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ.Ա.-ն (ծնված 1978 թ.) և Ա.Կ.-ն (ծնված 1971 թ.) այրվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930