Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ փոխգնդապետը՝ ողբերգական վթարի մասին. «Կարծում եմ՝ քաղաքացիներն ուշ են ահազանգել»

Հուլիս 06,2019 19:30

«Դեպքի վայրում երեք մեքենա՝ «Գազել», «Պիկապ» եւ «06»,  ամբողջապես բռնկված են եղել՝ այրման փուլում էին: Մեր՝ դեպքի վայր հասնելը տեւել է չորս րոպե»,- Արարատի մարզում այսօր ողբերգական ավտովթարի մանրամասների մասին լրագրողների հետ զրույցում այսպիսի տվյալներ հայտնեց ԱԻՆ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Աշոտ Միրզոյանը: «Կարծում եմ՝ քաղաքացիները հրդեհի մասին ուշ են ահազանգել, որովհետեւ այդ 3-4 րոպեում մեքենան չէր կարող ամբողջությամբ վառվել: Սա իմ կարծիքն է»,-շեշտեց նա:

Միրզոյանի փոխանցմամբ՝ մեքենաներում եղած վիրավորներին ԱԻՆ փրկարարները չեն տեղափոխել, այլ օգնության հասած քաղաքացիները. «Ինչ կարողացել են՝ արել են, մնացածը մեր փրկարարներն են աշխատել»: Փոխգնդապետի խոսքով՝ երեք մեքենաները միաժամանակ այրվելիս են եղել՝ իրար մոտ տարածության վրա. «Բնականաբար, հրդեհի օջախը մեծ էր: Հրդեհը հաջողվել է մարել մոտ 25 րոպեում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Գազել»-ի բալոնները չեն այրվել, ինչի՞ց է հրդեհ բռնկվել»: Աշոտ Միրզոյանը պատասխանեց. «Հնարավոր է՝ առաջնամասից եղած լինի հրդեհը, չէ՞ որ Գազելի բալոնի վառելիքը խողովակներով գալիս է առաջնամաս»: Հարցին՝ «դրա հետեւանքով կարո՞ղ էր նման հրդեհ բռնկվել», Միրզոյանը պատասխանեց՝ «այո»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031