Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյանը «ցավեցրել է» ադրբեջանցիներին. զարգացումներ ԵԱՀԿ ԽՎ-ում

Հուլիս 07,2019 17:51 Share

«Ադրբեջանական մեդիայում հիմնականում այդ քննարկումները սկսել են իմ ելույթից հետո, երբ ես ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ներկայացրել եմ, որ ռասիզմի պատճառով Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ գնալ Բաքու: Սա ըստ երևույթին ցավեցրել է նրանց, որովհետև ամբողջ աշխարհը տեսավ, թե հայատյացության պատճառով ինչ տեղի ունեցավ, և անվտանգության նկատառումներով ֆուտբոլիստը չգնաց Բաքու»,-Aravot.am-ի հարցին՝ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Անի Սամսոնյանի ելույթը, ո՞րն է պատճառը, այսպես պատասխանեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում, երբ քննարկվեց Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը, Անի Սամսոնյանը, դիմելով ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիևին, ասաց. «Այդ ջանքերը բոլորն են տեսնում, և պարո′ն Գուլիև, Դուք հակասում եք նաև ինքներդ Ձեր երկրի ԱԳ նախարարին: Պարո′ն Գուլիև, մենք կարևորում ենք ոչ թե հազարավոր կիլոմետրերը, այլ հազարավոր մարդկանց կյանքերն ու նրանց իրավունքները»:

Հետաքրքրվեցինք՝ այս խոսակցությունը կուլիսներում չի՞ շարունակվել, Անի Սամսոնյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ երևի ասելու բան չունեին»:

Անի Սամսոնյանի համար բնական է, որ իր ելույթը նման քննարկումների առարկա է դարձել, քանի որ «ցավեցրել է» ադրբեջանական կողմին:

Մեր այն դիտարկմանը՝ ինչո՞ւ էին Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցում տեղ գտել հակահայկական ձևակերպումներ. պատճառը հայկական կողմի թերացո՞ւմն էր, թե՞ զեկուցողի կաշառվածությունը, Անի Սամսոնյանը պատասխանեց. «Ես որևէ փաստ չունեմ զեկուցողին մեղադրելու կոռումպացված լինելու կամ կաշառք վերցնելու մեջ, և միանշանակ դա չենք կարող նշել: Զեկուցողի հետ մեր քննարկումներում եղել է այն տպավորությունը, որ դա  կոնֆլիկտի նկատմամբ նրա ընկալումն է: Մենք փորձել ենք նրան բացատրել, որ այդ ընկալումները վտանգավոր են լինելու բանակցային գործընթացի համար: Խնդրել ենք, որ նա վերանայի իր ընկալումները: Մենք կարողացանք անհատական աշխատանքով, ելույթներով ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ներկայացնել՝ ի՞նչն է խնդիրը: Մենք երկու ուղերձ ենք տվել պատվիրակներին: Առաջինը, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծման մանդատն ամբողջովին գտնվում է ԵԱՀԿ  համանախագահների դաշտում: Այսինքն՝ այդ ձևաչափը միակն է, որը պատասխանատու է խաղաղ բանակցությունների համար և չեն կարող ԵԱՀԿ մեկ հարթակի ընդունած որոշումները հակասել մյուսներին: Երկրորդը մենք ներկայացրել ենք պատվիրակներին, որ զեկույցի մեջ տեղ են գտել միակողմանի դրույթներ, որոնք կարող են խիստ վնասել բանակցային գործընթացին: Հիշեցրել ենք, որ այս պահին շարունակվում են բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև, և չեն կարող ընդունվել այնպիսի վտանգավոր դրույթներ, որոնք կարող են խաթարել այդ բանակցությունների ընթացքը: ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները ընկալել են մեր այս ուղերձները, ինչի արդյունքում էլ դրանք տեղ չգտան զեկույցում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եվրոպական կառույցներում գալիս են նոր սերնդի ներկայացուցիչներ,որոնց ,,ժամ առաջ,,պետք է ներկայացնել Արցախյան հարցի ,,ակունքները,,,ինչպես անում են ադրբեջանցիները….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031