Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյանը վստահեցնում է՝ 033 կոդով եւ 20 միլիոն դրամ արժողությամբ հեռախոսահամար չունի

Հուլիս 09,2019 16:22

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մի շարք ԶԼՄ-ների դեմ վեց դատական հայց է ներկայացրել դատարան՝ որոշ հոդվածների համար պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր Հայկ Սարգսյանը նշեց, որ հոդվածներից մեկը վերնագրված է՝ «Հերթական թանկարժեք նվերը. 20 միլիոն դրամ արժողությամբ հեռախոսահամար՝ Հայկ Սարգսյանին»:

Պատգամավորի բնորոշմամբ՝ այդ հոդվածում ասվում է, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն իրեն 033 00 00 ** հեռախոսահամարն է նվիրել. «Տվյալ անձին չեմ ճանաչում, երբեւէ չեն շփվել, չեմ զանգել: Այս հոդվածը ծայրից ծայր սուտ է եւ ապատեղեկատվություն: Դիմել եմ դատարան, որպեսզի քաղաքացիներն էլ համոզվեն, որ ապատեղեկատվություն է եւ ուղղորդված»:

Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ նման հեռախոսահամար չունի, չի էլ իմացել, որ նման կոդով հեռախոսահամար կա:

Պատգամավորը լրագրողների հարցերին պատասխանում էր մուգ ակնոցներով, քանի որ, ինչպես ինքը նշեց եւ ցույց տվեց, վիրահատել է աչքը. «Ներողություն եմ խնդրում ակնոցներով խոսելու համար»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ։ Հայկ Սարգսյանը մեկնաբանում է աղջիկների մասնակցությամբ աղմկոտ տեսանյութերը

Gepostet von Aravot am Dienstag, 9. Juli 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031