Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ին վրդովեցրել է Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի ծագումով հայ վարչապետի հայտարարությունը

Հուլիս 24,2019 23:35

Ադրբեջանի ԱԳՆ-ին վրդովեցրել է Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի ծագումով հայ վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանի այցը Հայաստան և նրա այն հայտարարությունը, որ Հարավային Ուելսն արդեն 20 տարի է՝ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Ադբուլլաևան (լուսանկարում) ի պատասխան հայտարարել է, որ Ավստրալիան պաշտոնապես «միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և դա բազմիցս նշել են այդ երկրի պաշտոնատար անձիք իրենց հայտարարություններում, ինչպես նաև պաշտոնական նամակներում և նոտաներում»:

«Ինչ վերաբերում է Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի ծագումով հայ վարչապետին, կցանկանայի ընդգծել, որ նրա խոսքերը չեն արտահայտում, ընդհանուր առմամբ Ավստրալիայի դաշնային կառավարության դիրքորոշումը: Կցանկանայի հարցականի տակ դնել նահանգների պաշտոնատար անձանց մասնակցության աստիճանը դաշնային կառավարության արտաքին քաղաքականության ձևավորման գործում: Հարավային Ուելսի վարչապետի՝ Հայաստանում արված հայտարարությունը ակնհայտորեն հակասում է դաշնային կառավարության դիրքորոշմանը, և մեր կարծիքով այդ համատեքստում նահանգի պաշտոնատար անձին պետք է արվի նախազգուշացում, որ որպես պաշտոնատար անձ հետևի այն երկրի պաշտոնական արտաքին քաղաքական կուրսին, որը ներկայացնում է»,- ասել է Աբդուլլաևան:

Նա նաև հիշեցրել է, որ դեռ 2013թ., երբ Բերեջիքլյանը դեռ տրանսպորտի նախարար էր, ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում, քանի որ «առանց թույլտվության այցելել էր մեր երկրի Լեռնային Ղարաբաղ շրջան»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    էս ում նկարն եք դրել կարելի ա իմանալ???

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031