Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

Օգոստոս 08,2019 17:32

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թ.պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Նախագծի ընդունումը պայմանավորված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ, համաձայն որի՝ նախատեսվում է Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3,281.0 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձեռք բերել Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ տեղն առաջարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, և Կարեն Դեմիրճյանի ընտանիքը համաձայնվել է: «Մենք գիտենք, որ Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրելու հետ կապված շատ վաղուցվանից կա որոշում: Ի սկզբանե նախատեսված էր այդ արձանը տեղադրել Մաշտոցի պողոտայում, բայց ինչ-ինչ հանգամանքներով՝ տարածքում քաղաքաշինական զարգացումների բերումով, նաև այդ տեղը կարծես ընտանիքի համար նույնպես պակաս ընդունելի դիտվեց, և առաջացավ այդպիսի գաղափար նոր տեղ փնտրել-գտնելու վերաբերյալ: Ի վերջո, Երևանի քաղաքապետարանն առաջարկեց Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրել արձանը: Կառավարությունը համաձայն է, ընտանիքը նույնպես համաձայն է, ներկայացվել է նաև արձանի մակետը, որը նույնպես ընդունելի է և՛ քաղաքապետարանի, և՛ ընտանիքի կողմից: Մենք հիմա պաշտոնապես ընթացք ենք տալիս գործընթացին», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հետևողական լինել պատշաճ ժամկետների պահպանման հարցում և տեղեկություն ներկայացնել աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031