Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը լսեց Աջափնյակի բնակիչներին եւ հորդորեց համագործակցել

Օգոստոս 16,2019 23:00

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր հանդիպեց Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Մակունցն ասաց, որ ողջ գիտակցական շրջանում ապրել է Աջափնյակում եւ տեղյակ է խնդիրներին, որոնք բնորոշ են նաեւ մյուս վարչական շրջաններին: Այդուհանդերձ, սեփական նախաձեռնությամբ շրջել է իր վարչական շրջանում, տեսել, թե ինչ աշխատանքներ են կատարվում, ինչ խնդիրներ կան եւ դրանց մասին ուզում է խոսել բնակիչների հետ: «Խնդիրները տարբեր են: Վստահ չեմ, թե դրանք որ փուլում են առաջացել: Բայց դրանք հարցեր են, որոնք պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում եւ պետք է լուծման ձեւեր գտնենք»,-ասաց պատգամավորը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը: Բնակիչները բարձրացրին բազմաբնույթ հարցեր՝ սկսած տրանսպորտից, մայթերի վիճակից, այգիներում, բակերում եւ մայթերին ապօրինի շինություններից ու կառույցներից, համայնքատիրությունների աշխատանքից, բազմաբնակարան շենքերի սպասարկման հետ կապված խնդիրներից, կանաչ տարածքներից ու ոռոգումից, փողոցների լուսավորությունից, վերջացրած աշխատավարձերի բարձրացման հետ կապված արվեստի ու երաժշտական դպրոցների ուսուցիչների նկատմամբ խտրական մոտեցումներով, համայնքային բյուջեի կրճատման հետեւանք որոշ հաստիքների կրճատումներով:

Արծարծված բոլոր հարցերին  տրվեցին հնարավորինս մանրամասն մեկնաբանություններ, առավել խնդրահարույց հարցերի հետ կապված ձեռք բերվեցին համագործակցելու պայմանավորվածություններ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031