Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Սեպտեմբեր 27,2019 21:55

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ։

Նախագահի ցավակցական հեռագրում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Խորը ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին։ Ֆրանսիան կորցրեց մեր ժամանակների իր լավագույն զավակներից մեկին:

Կորուստը մեծ է նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար: Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետն էր, որի օրոք մեր երկրների միջև համագործակցությունը հասավ աննախադեպ մակարդակի: Նա Ֆրանսիայի առաջին նախագահն էր, որ 2006թ. սեպտեմբերի 30-ին պետական այց կատարեց Հայաստան:

Ժակ Շիրակն անձնապես մեծ ջանքեր գործադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ այդ նպատակով Փարիզում նախաձեռնելով կողմերի միջև հանդիպումներ և հագեցած քննարկումներ:

Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծ քաղաքական գործիչ և հումանիստ Ժակ Շիրակի ծանրակշիռ ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների վերհանման և դատապարտման գործում, որի ակնառու վկայությունը 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումն է:

Կորստի այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և խորը ցավակցություններս հղում Ֆրանսիային և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30