Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվելով պատմական դժվարին ժամանակներում՝ ԵՊՀ-ն դարձավ մեր ժողովրդի գոյատեւման եւ զարգացման ամենակարեւոր գրավականը. Կարինե Հարությունյան

Սեպտեմբեր 30,2019 16:13

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակազիտական համալսարանի ռեկտոր՝ Կարինե Հարությունյանը համալսարանի աշխատակազմի անունից շնորհավորական ուղերձ է հղել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Գեղամ Գեւորգյանին՝ Մայր բուհի100-ամյակի առիթով:

«Մեծարգո՝ պարոն Գեղամ Գեւորգյան

Սիրով  եւ ջերմությամբ շնորհավորում ենք բոլոր համալսարանականներին Մայր բուհի 100-ամյա հոբելյանի առթիվ: Ստեղծվելով պատմական դժվարին ժամանակներում՝ Երեւանի պետական համալսարանը դարձավ մեր ժողովրդի գոյատեւման եւ զարգացման ամենակարեւոր գրավականը, ոգեղեն փարոսը, հույսն ու անուրջը: Համալսարանի հիմնադրմամբ հայ ժողովուրդը ջարդին, ավերումին հակադրեց իր կառուցող, խորհող ու ստեղծագործող ոգին:

Լավագույն մտավորականներ տված ու սերունդներ կրթած մայր օջախը 100 տարիների ընթացքում եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլեւ հասարակական-քաղաքական մտքի կենտրոնը: Այն 100 տարի շարունակ կարողացել է պահպանել եւ սերունդներին փոխանցել հայ ինքնության որակները, հայկական մշակութային արժեքները, որը հնարավոր է միայն մեծ նվիրումի ու անդուլ ջանքերի շնորհիվ:

Համալսարանը գիտության տաճար է եղել բազում սերունդների համար: Կրթական այս օջախի բոլոր ժամանակների մանկավարժների նվիրական աշխատանքի շնորհիվ հազարավոր ուսանողներ ստացել են  ոչ միայն հարուստ գիտելիքներ, այլեւ ամրապնդել են իրենց ազգային ինքնությունը՝ հոգում եւ սրտում վառ պահելով հայրենիքի հանդեպ անսպառ սերն ու գոյության հայրենասերներ տեսլականը:

Մեկ անգամ եւս մեր ջերմագին շնորհավորանքներն ենք ուղղում Զեզ՝ մաղթելով ուժ եւ կորով, անսպառ եռանդ՝ ձեր ազգանպաստ ու հայրենանվեր առաքելությունը շարունակելու եւ նոր նվաճումներ ու հաղթանակներ գրանցելու՝ հանուն հայ ժողովրդի եւ Մայր հայրենիքի հարատեւության:

Փա՛ռք ու պատիվ ձեզ, սիրելի՛ համալսարանականներ»:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակազիտական համալսարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30