Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանին նշանակել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական։
Ըստ մեր աղբյուրների, այս հարցում միջամտել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Գյումրու քաղաքապետն էլ, որի պաշտոնի համար այս պահին բազմաթիվ քաղաքապետացուներ կռիվ են մղում, բնականաբար, չի կարողացել մերժել։
Կարապետ Մխչյանին խորհրդական նշանակելու մասին Aravot.am-ի տեղեկությունը հաստատեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը։
Մեր հարցին, թե ի՞նչ է գործառույթներ է իրականացնելու այս երիտասարդը քաղաքապետարանում, Սոնա Առաքելյանն ասաց․ «Նա քաղաքապետի խորհրդական է՝ ներդրումային ծրագրերի, քաղաքաշինական ու սոցիալական հարցերի գծով»։
Կարդացեք նաև
Ի դեպ, Կարապետ Մխչյանը նաև կարճաժամկետ՝ մոտ 3 ամիս աշխատել է Շիրակ ՋՕԸ-ում, որի տնօրենը ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին է՝ Ռուստամ Գրիգորյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Կարապետ Մխչյանի ՖԲ էջից


















































