Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ-ում իրական կրթական բարեփոխումներն անկասելի են և հետևողականորեն կյանքի են կոչվելու. հայտարարություն

Հոկտեմբեր 10,2019 17:55 Share

ՀՊՏՀ աշխատակիցները, ի աջակցություն համալսարանի ղեկավարության, հանդես են եկել հայտարարությամբ

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք աշխատակիցների կողմից եղել է նախաձեռնություն՝  հանդես գալ հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով համալսարանի ղեկավարությանը: Հայտարարությանը միացել են բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական ստորաբաժանումների ավելի քան 350 աշխատակիցներ, այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները: Նախաձեռնող խմբի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

«Մենք՝ ներքոստորագրյալներս, սույն թվականի սեպտեմբերի 4-ին համալսարանի կոլեկտիվի ընդհանուր ժողովում արձանագրեցինք և վերահաստատում ենք մեր համախմբվածությունը համալսարանի ղեկավարության շուրջ: Հավաստիացնում ենք, որ ՀՊՏՀ-ում իրական կրթական բարեփոխումներն անկասելի են և հետևողականորեն կյանքի են կոչվելու:

Դատապարտում ենք համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ շարունակաբար հրահրվող հրապարակումները, որոնք էականորեն ազդում են գիտակրթական գործընթացների պատշաճ կազմակերպման վրա:
Կոչ ենք անում և հորդորում բոլոր շահառուներին, զանգվածային լրատվության միջոցներին և բոլոր նրանց, ովքեր կարևորում են բարեփոխումների ընթացքը, ձեռնպահ մնալ մեր համալսարանը շարունակաբար ցնցումների ենթարկելու անընդունելի և ապակառուցողական գործելաոճից»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031