Լրահոս
Օրվա լրահոսը

26 միլիոն դրամանոց «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է». epress.am

Հոկտեմբեր 10,2019 23:40

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար կառավարության այսօրվա որոշմամբ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 48 մլն 900 հազար դրամ:

Վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվարկի համաձայն, նշված գումարի մեծ մասը՝ 26 միլիոն դրամը, ծախսվելու է «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է» կարգախոսով պաստառների տպագրության և բիլբորդների միջոցով հանրայնացման համար։

Մնացած 23 միլիոնից 18-ը՝ «Մինչև 2050 թ. նպատակադրվել ենք հասնել… (էմոցիոնալ տեսլականի ուղերձներ)» դեռևս ոչ ամբողջությամբ հստակեցված բովանդակությամբ ցուցապաստառների տպագրության և տարածման, իսկ 4.9 միլիոնը՝ ձևավորողի վարձատրության համար։

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։

Ըստ նախագծի, գովազդային ծառայությունները՝ հաշվի առնելով  նշված «ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների առանձնահատկությունները, ինչպես նաև ժամկետի սղությունը և մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունը», կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու (ՀՄԱ) ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031