Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր գլխում ունե՞ք Չեռնոբիլը, երբ միջուկային էներգետիկայի վերաբերյալ նոր ծրագրեր եք կազմում». Հայտնի լրագրողի հարցը

Հոկտեմբեր 10,2019 23:07

Ռուսաստանում հայտնի հրապարակախոս, լրագրող Վիտալի Դիմարսկին, որը հրավիրվել էր վարելու «Ռոսատոմ» պետական ընկերության կազմակերպած  «Էներգիայի մարդիկ 2019» փառատոնի շրջանակներում  «Քայլ դեպի թվային ապագան» թոք-շոուն,  հետաքրքրվեց` երբ միջուկային էներգետիկայի ոլորտի մարդիկ նորանոր ծրագրեր են կազմում, արդյոք իրենց գլխում ունե՞ն Չեռնոբիլը։

Նա հիշեց, երբ տարիներ առաջ մի առիթով, որպես լրագրող նյութ էր պատրաստել ատոմակայանի մասին, որի պատասխանատուները վստահեցրել էին, թե միջուկային վառելիքը միանգամայն անվտանգ ու զարգացող ոլորտ է, անվտանգությունն էլ` երաշխավորված, օրեր անց Չեռնոբիլի ատոմակայանի վթարն է տեղի ունեցել։ Այդ օրվանից ի վեր, ինչպես Վիտալի Դիմարսկին ասաց, այդ հարցն իր մեջ միշտ առաջանում է։

Մանրամասները` տեսանյութում  

Հրապարակախոս Դիմարսկու հարցին պատասխանեց «Ռոսէներգոատոմ»-ի ֆինանսական տնօրեն Սերգեյ Միգալինը։ Նա ասաց, որ իրենց գլխում մշտապես անվտանգության եվ պատասխանատվության միտքն է, բայց ոչ Չեռնոբիլի, քանի որ այդ միջադեպից մի ամբողջ դարաշրջան է անցել եվ դրանից հետո այնպիսի միջոցառումներ ու տեխնիկական լուծումներ են ձեռնարկվել` ռեակտորների անվտանգությունը բարձրացնելու համար, որ մարդու գործոնը նվազագույնի է հասցվել։

Սերգեյ Միգալինի խոսքով, իրենց համար առաջին հերթին մարդու անվտանգությունն է կարեւոր, որն աշխատում է ատոմակայանում։

Մանրամասները` տեսանյութում 

Թոք-շոուն վարելու էր հրավիրված նաեւ հայտնի հեռուստահաղորդավար, դերասան, շոումեն Վլադիմիր Մարկոնին։ Նա էլ կես կատակ, կես լուրջ հարցրեց` եթե ամեն ինչ թվայնացվում է, մարդկանց փոխարինելու են գալիս տեխնոլոգիաները, ովքե՞ր են հաճախելու ատոմակայանի աշխատակիցների համար դեռեւս խորհրդային ժամանակներից նախատեսված առողջարանները։ Սերգեյ Միգալինն ի պատասխան ասաց, որ  տեխնոլոգիաներով փոխարինելու նպատակը մարդկանց հոգսը բեռնաթափելն է. «Մարդն ավելի շատ կարող է զբաղվել գիտությամբ, ստեղծագործական աշխատանքով, մարդն ավելի շատ հնարավորություն կունենա մտածելու,  շփվելու, հետեւաբար, մենք խնդիր չենք դրել մարդուն փոխարինելու»։

Փառատոնն անց է կացվում Սանկտ Պետերբուրգի Զելենագորսկ ավանում` հոկտեմբերի 8-ից 12-ը։ Այդ օրերին Հայաստանի  եւ այլ երկրների ԶԼՄ ներկայացուցիչները, բլոգերներն ու մամուլի ծառայությունների աշխատակիցները  այցելում են Լենինգրադի ատոմակայան շրջայցի, մասնակցում շրջակա միջավայրն անվտանգ դարձնելու թեմայով քննարկումների։

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Սանկտ Պետերբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031