Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրյան քույրերը կարող էին ուտել և քնել միայն հոր հրահանգով. նոր մանրամասներ

Հոկտեմբեր 15,2019 23:13

Խաչատուրյան քույրերի փաստաբանները ծավալուն հարցազրույց են տվել Russia Today-ին և մի շարք մանրամասներ են ներկայացրել գործի առնչությամբ:

Փաստաբանների խոսքով՝ աղջիկների հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը, հատուկ «զանգ» է ունեցել, որի օգնությամբ նա դուստրերին կանչել է իր մոտ և տարբեր հրահանգներ տվել՝ ուտելիք կամ խմիչք բերել, կանգնել իր կողքը մինչև կքնի: «Աղջիկները և նրանց մայրը կարող էին ուտել և քնել միմիայն Խաչատուրյանի հրահանգով:  Քույրերը իրավունք չունեին առանց հոր թույլտվության դուրս գալ բնակարանից, նույնիսկ դպրոց գնալ: Խաչատուրյանը տեսախցիկ էր տեղադրել դռան մուտքի մոտ՝ աղջիկները քայլերը վերահսկելու համար… Եղել են դեպքեր, երբ նա պնևմատիկ զենքից կրակել է աղջիկների ուղղությամբ»,-ասել են փաստաբանները:

Նրանք նաև պատմել են Միխայիլ Խաչատուրյանի և իրավապահների սերտ կապերի մասին, ինչի շնորհիվ նրան հաջողվել է խուսափել պատասխանատվությունից: Փաստաբանների խոսքով՝ աղջիկների հանդեպ «այլասերված» խաղերը սկսվել են 2015թ., երբ Խաչատուրյանը տնից վռնդել է նրանց մորը: «Աղջիկները թաքցրել են մորից, թե ինչ է անում հայրն իրենց հետ: Իսկ Միխայիլի հարազատ քույրերը և մայրը իմացել են բռնության մասին: Բայց այժմ ժխտում են: Բայց գործի նյութերում առկա է տեղեկատվություն, որ երբ մի անգամ Խաչատուրյանը ստիպել է աղջիկներից մեկին իր հետ լոգանք ընդունել, նրանք զանգահարել են հորեղբորը, իսկ վերջինս էլ Խաչատուրյանի զարմիկին՝ Արսենին: Նրանք ժամանել են Խաչատուրյանների տուն, բայց վախեցել են ներս մտնել»,-ասել են փաստաբանները:

Նրանք նաև նշել են՝ հիմնվելով դատաբժշկական փորձաքննության վրա, որ Խաչատուրյանը հոգեկան լուրջ խանգարումներ է ունեցել:

Հիշեցենք, որ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են հոր դաժան սպանության մեջ: Նրանց պաշտպանությունը պնդում է, որ դա եղել է ինքնապաշտպանություն, քանի որ աղջիկները (որոնցից մեկը սպանության ժամանակ անչափահաս է եղել) պարբերաբար ենթարկվել են բռնության, այդ թվում սեռական ոտնձգության:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031