Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ երեխայի տան գործով վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը

Հոկտեմբեր 28,2019 13:00

Դատախազը խնդրել էր բեկանել եւ վերադարձնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով հանձնարարվել էր քրեական գործ հարուցել: Հոկտեմբերի 24-ին վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը:

2018թ. նոյեմբերի 22-ին հաշմանդամ Մ. Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն  եւ ՀՀ Արմավիրի մարզի դատախազություն՝  հանցագործության մասին հաղորդմամբ: ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Մնացականյանը 2019թ. հունվարի 8-ի մերժել է քրեական գործ հարուցել, Արմավիրի մարզի դատախազության դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ. Ս. Հովհաննիսյանն էլ փետրվարի 20-ի իր որոշմամբ հետաքննիչի որոշումն էր կրկնել:

Երեխայի ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Գրիգորյանն այդ երկու որոշումների դեմ դիմում է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան:

«13.08.2013 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանը, հաստատելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225 հոդվածի համաձայն՝ 2004 թվականի մայիսի 23-ին մահացած Արմենակ Խաչատրյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում հանգուցյալի կինը՝ Ասյա Ստեփանյանը, հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ. Սովետական հասցեում, ժառանգության գույքը, որի համար տրված է սույն վկայագիրը, բաղկացած է՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ. Սովետական հասցեում գտնվող 94,2 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տնից, 9 քմ մակերեսով անասնաշենքից, 26,1 քմ մակերեսով ավտոտնակից, 26 քմ մակերեսով թոնրատնից: Տնամերձ հողամասը կազմում է 0,27 հա (Հիմք թիվ 0319053 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ տրված՝ 25. սեպտեմբերի. 2003 թվական), ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արմավիրի տարածքային ստորաբաժանումից: Նշված բնակելի տունն իր տնամերձ հողամասով պատկանել է Վարթո Խաչատրյանին, մահացած 1991 թվականի սեպտեմբերի 3-ին, որի ժառանգն է եղել հանգուցյալի որդին՝ Արմենակ Խաչատրյանը, որն ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձեւակերպել իր ժառանգական իրավունքները, հաստատելով, որ վերջինիս մահվանից հետո միակ ժառանգը հանդիսանում է Ասյա Ստեփանյանը, վերջինիս տրամադրել է ժառանգության իրավունքի վկայագիր: 13.08.2013 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղական համայնքի ղեկավար Կ. Հովհաննիսյանի կողմից տրված տան եւ տնամերձի հասցեի վերանվանման մասին քաղվածքի համաձայն որոշում է կայացվել ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղական համայնքի բնակիչ Ասյա Ստեփանյանին պատկանող բնակելի տանը եւ տնամերձ հողամասին տալ հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղական համայնքի 12 փողոցի թիվ 6 բնակելի տուն»,-հայտնել էր փաստաբան-ներկայացուցիչը:

Ստացվել էր այնպես, որ երեխայի իրավունքները չեն հարգվել:

Ներկայացուցիչը վկայակոչել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից 10.10.2008 թ.-ին տրված մինչեւ 18 տարեկան երեխայի բժշկասոցիալական փորձաքննության որոշումը, համաձայն որի՝ Ա. Պողոսյանը գրանցված է որպես հաշմանդամ երեխա: Դեռեւս 2013 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ 0.27 հա մակերեսով Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղական համայնքի, 12 փողոցի թիվ 6 բնակելի տան հասցեի գրանցված իրավունքի սուբյեկտ է հանդիսանում Ասյա Ստեփանյանը: Վերջինս ցանկացել է իր սեփականությունն ամբողջությամբ նվիրել թոռանը՝ Ա. Պողոսյանին, քանի որ վերջինս գտնվել է սոցիալապես ամենախոցելի կարգավիճակում, մանկուց հաշմանդամ անչափահաս է:

Տատի տրամաբանությամբ,  իր մյուս երեխաները եւ թոռներն ինքնուրույն կարող էին ձեռք բերել եւ ունենալ գույք, քանի որ նրանք նյութապես ապահովված էին: Հիվանդ թոռը ծնողների հոգածության կարիքն է ունեցել եւ ունենալու է հետագայում էլ:

Ի դեպ, նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչն ու դատախազը տեղեկացվել են, որ 2013թ. սեպտեմբերի 27-ին Արմավիրի նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի ներկայությամբ կազմվել է բնակելի տան նվիրատվության պայմանագիր. Ասյա Ստեփանյանը պարտավորվել է իր՝ նվիրառուի սեփականությունն անհատույց հանձնել Ա. Պողոսյանին, որի անունից հանդես են եկել ծնողները՝ Հ. Խաչատրյանը եւ Մ. Պողոսյանը: Տատը ամուսնու մահից հետո կոմունալ ծառայությունների հետ կնքել էր պայմանագրեր, մինչ մահը՝ ինքն է վճարել  կոմունալ եւ տան սպասարկման հետ կապված ծախսերը, հողի հարկը, ժառանգատուի պարտքերը:

Արտագնա աշխատանքի մեկնած որդին՝ Բաբե Խաչատրյանը վերադառնալով  Հայաստան, ամուսնանում է, բնակվում այն նույն տանը, որտեղ հաշմանդամ երեխան  ու նրա ծնողներն էին բնակվում: Տեսնելով անհնար է համատեղ բնակվելը, երեխայի ծնողները՝ Հ. Խաչատրյանը եւ Մ. Պողոսյանը հայց են ներկայացնում դատարան՝ Բաբե Խաչատրյանին իր ընտանիքի անդամների հետ Ա. Պողոսյանի տնից վտարելու մասին:

Գործի նյութերում կա ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր  Է.Հովհաննիսյանի կողմից 2017թ. դեկտեմբերի 15-ի՝ որոշումը, համաձայն որի՝ Բաբե Խաչատրյանը ճանաչվել է վիճելի գույքի 1/3 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Ալաշկերտ համայնքի համայնքապետի կողմից տրվել էր տեղեկանք այն մասին, թե իբր Բաբե Խաչատրյանը հոր մահից հետո բնակվել է վիճելի տանը: Ակնհայտ սուտ տեղեկության հիմքով էլ, կողմը խնդրել էր հարուցել քրեական գործ: Սակայն այդ «դրվագով» վերաքննիչ քաղաքացիական դատարանը թողել էր ընդհանուր իրավասության դատարանի վճիռն անփոփոխ: Մինչդեռ, նվիրատվությունից հետո Ա. Պողոսյանի օրինական ներկայացուցիչներն են վճարումներն ու տան հետ կապված պայմանագրերը կատարել եւ կատարում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031