Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մովսիսյան. Այնպիսի տպավորություն ունի, որ այժմ ֆիլմեր նկարահանում են ընկերներով, սիրողական մակարդակով, ամեն մեկը հրավիրում է իր ծանոթին. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 05,2019 12:51

Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, որն այժմ  նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, տեւական ժամանակ է՝  գեղարվեստական  ֆիլմերում հանդես չի գալիս։

«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե որն է դրա պատճառը, պարոն Մովսիսյանը պատասխանեց՝ այնպիսի տպավորություն ունի, որ այժմ ֆիլմեր նկարահանում են ընկերներով, սիրողական մակարդակով, ամեն մեկը հրավիրում է իր ծանոթին. «Կարծես թե ֆիլմի ասելիքի հարցը մղվել է վերջին պլան։ Ինձ ճիշտ հասկացեք՝ այնպես չէ, որ անտարբերության եմ մատնված։ Ես որեւէ մեկին ո՛չ նախանձում եմ, ո՛չ նախատում, ո՛չ էլ անտեր-անտիրական դեն նետված մեկն եմ։ Պարզապես ոչ լուրջ մոտեցում եմ նկատում դաշտում։ Ոմանք փող ունեն, ինչ-որ մարդկանց առաջ են մղում, ասում են՝ ումի՞ց ես պակաս, դերասանի սովորելը ո՞րն է։ Բայց սա արհավիրք է։ Այս է պատճառը, որ ժողովրդի մի մասին թվում է, թե դերասանները տգետ մարդիկ են, նրանց անգամ «դեռասան» են ասում… Եվ սա այն դեպքում, երբ մենք ունեցել ենք Փափազյան, Մկրտչյան, Աբրահամյան։ Ամենավատն այն է, որ այդ նույն մտածելակերպը կարող է ունենալ նաեւ իշխանավորը, վերեւներում նստած մեկը»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930