Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը 27 ոչխար են հոշոտել

Դեկտեմբեր 01,2019 19:27

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15։03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են ոչխարներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը:

Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին:

Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում դեկտեմբերի 1-ի ժամը 05։30-ի սահմաններում գայլերը հոշոտել են Աշոտ Խ.-ին պատկանող 27 ոչխար, 13-ին վնասել, իսկ 10-ը կորել են:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031