Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանը չմեկնաբանեց Մամեդյարովի հարցազրույցը

Դեկտեմբեր 13,2019 14:16

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի հասցրել մանրամասն ուսումնասիրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը, որում վերջինս ասում է, թե բանակցություններում խոսվում է Արցախի կարգավիճակի մասին՝ Ադրբեջանի կազմում: Դա, այսպես կոչված Լավրովյան պլանն է:

Այսօր Երեւանոմ ընթացող  «Լազարյան» ակումբի 3-րդ նիստի ընթացքում, լրագրողների հարցերին ի պատասխան, Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ լիարժեք մեկնաբանությունների համար անհրաժեշտ է ավելի մանրամասն ծանոթանալ հարցազրույցին։ Նա առաջարկեց այդ հարցազրույցի առիթով մեկնաբանություններ ստանալ ՀՀ ԱԳՆ-ից:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Լրագրողները Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցին՝ արդյոք կադրային ջարդ է սպասվում: Վլադիմիր Կարապետյանն ասաց՝ նման նշաններ չի տեսնում. «Չգիտեմ ինչ նկատի ունեք՝ խոսելով կադրային ջարդի մասին: Կառավարության ղեկավարը շատ անգամ է ասել, որ պետծառայողների 95 եւ ավելի տոկոսը նախկինների թվից է, բայց ոչ մի կադրային ջարդ չեղավ։ Եվ չեմ կարծում, թե կան դրա նշանները։ Վարչապետը հայտնել է իր կարծիքը գործընթացների վերաբերյալ, եւ կարծում եմ, բոլորս եզրակացություններ կանենք նրա մոտեցումների մասին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031