Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ կնշանակեն «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն․ արդեն լարված իրավիճակ է ստեղծվում

Դեկտեմբեր 20,2019 21:50

Երկու օր առաջ կայացել է «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Ինչպես տեղեկացրել ենք, մրցույթին ռեկորդային թվով՝ 13 թեկնածուներ էին առաջադրվել․ պայքարում էին նախկին գյուղապետեր, ԱԱԾ-ի ներկա ու նախկին աշխատակիցներ, անգամ մարզպետարանի պաշտոնյաներ։

Մեր տեղեկություններով, ամենաբարձր միավորը հավաքել է Արա Պետրոսյանը՝ «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրենը՝ 99%, Արմեն Իգիթյանը՝ «Արփի լիճ» ազգային պարկի գիտության բաժնի պետը 88%, Հրաչ Գալոյանը, որը Աշոցքի տարածաշրջանի ԱԱԾ-ի նախկին պետն է ու մեկ ամիս առաջ նշանակվել է Գյումրու երկաթգծի կայարանի անվտանգության պետ, հավաքել է 85% , Մյասնիկ Մարտիրոսյանը, որը հայտնի օդաչու է՝ 84 %։

Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետը Մուշեղ Մուրադյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի համակրելի թեկնածուն է, ստացել է 81%, իսկ Խաչատրյան Հմայակը , որը ՋՕԸ-ի նախկին բաժնի պետերից մեկն է, ստացել է 76%։

Ի դեպ, մեզ խմբագրություն այսօր ողջ օրվա ահազանգեր հնչեցին, թե շրջանառվող լուրերի համաձայն, Շրջակա միջավայրի նախարարը պատրաստվում է այս պաշտոնում նշանակել մյուսների համեմատ բավական ցածր միավոր հավաքած Մուշեղ Մուրադյանին, որն ազգային պարկի տարածքում մոտ 300 հեկտարի չափ հողատարածք ունի վարձակալած, իսկ հայրը մեծ ֆերմա ունի Ամասիայում։

Շրջակա միջավայրի նախարարության մամլո քարտուղար Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթն ամբողջությամբ դեռ չի ամփոփվել, մասնակցել են 10 թեկնածուներ, նրանցից հաղթող են ճանաչվել 7-ը։ Մրցույթում հաղթող են ճանաչվել 70 և ավելի տոկոս հավաքած մասնակիցները։

Տնօրենի անունը, ըստ Դավիթ Գրիգորյանի հայտնի կդառնա երկուշաբթի օրը, այս պահին դեռ հայտնի չէ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031