Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգությունը եւ «հայու գենը»

Հունվար 15,2020 10:00

Գրե՞լ, թե՞ չգրել ծննդյան վկայականներում երեխաների ազգությունը: Երեկ պատգամավորների քննարկումից կարելի էր հասկանալ, որ նրանք հակված են պարտադիր գրելուն: Գործող օրենքով 2005 թվականից սկսած ազգության նշումը պարտադիր չէ, դա արվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ եւ ցանկությամբ։ Ինձ թվում է, ձեւակերպումը նորմալ է, եւ այն փոխելու անհրաժեշտություն չկա: Ուրիշ հարց, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններում ոչ միշտ են հետեւում օրենքի տառին եւ ծննդյան վկայականներում նշում են կամ չեն նշում ազգությունը՝ առանց ծնողներին հարցնելու:

Հիշեցնեմ նաեւ, որ մեր անձնագրերում քաղաքացիություն բաժնում գրված է «Հայաստանի Հանրապետություն», ինչը նշանակում է, որ, անկախ այն հանգամանքից՝ տվյալ անձնավորությունն ազգությամբ հայ է, եզդի, հրեա, թե ռուս, նա տվյալ պետության քաղաքացի է:

Միանգամից ասեմ, որ ես հավասարապես հպարտ եմ թե՛ իմ քաղաքացիությամբ, թե՛ ազգությամբ: Եվ այն, որ ես վերապահումով եմ վերաբերվում «հայու գեն» հասկացությանը, ամենեւին էլ չի հակասում այդ զգացողությանը: Որովհետեւ ազգությունը ոչ թե ֆիզիոլոգիական, այլ մշակութային երեւույթ է: Ազգությունը չի կարող որոշվել քթի կամ գանգի ձեւով, ճիշտ նույն ձեւով չի կարող պայմանավորվել ԴՆԹ-ով:

Վերջերս հայկական լրատվամիջոցներում հաճախ է հայտնվում մի տեղեկություն, համաձայն որի, հազարավոր թուրքեր որոշել են ստուգել իրենց ԴՆԹ-ները՝ որոշելու համար, թե որքանով են իրենք թուրք եւ սարսափահար հայտնաբերել են, որ այս կամ այն չափով հայ են: Ինչպե՞ս է դա հնարավոր: Կենսաբանը նայում է իր մանրադիտակի մեջ եւ վճի՞ռ է կայացնում՝ դու 50 տոկոսով հայ ես, 40 տոկոսով՝ թուրք եւ 10 տոկոսով էսկիմոս: Լավ, ընդունենք, թե դա հնարավոր է, եւ, ասենք, Սերգեյ Կուրղինյանի եւ Ֆիլիպ Կիրկորովի քրոմոսոմները ցույց են տալիս, որ նրանց արյան մեջ «հայու գենը» 50 տոկոս է կազմում, ի՞նչ է դա տալիս, որքանո՞վ է դա նրանց հայ դարձնում:

Հիմա ենթադրենք, որ անցած 30 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթած ընտանիքի երեխայի ծննդյան վկայականում գրված է, որ նա հայ է: Նա ապրում է, ասենք, Չելյաբինսկում, հաճախում է ռուսական դպրոց, հայերեն գրել-կարդալ չգիտի, շփման հիմնական լեզուն ռուսերենն է, նախնիների հայրենիքի հետ էլ ոչ մի կապ չունի: Ինչո՞վ է նրան օգնելու ազգության մասին գրառումը, որը բացարձակ ոչ մի դեր չի խաղա նրա կյանքում: Կարող է նաեւ հակառակ դեպքը լինել. կան մարդիկ, որոնք միայն մեկ քառորդով են հայ, այսինքն՝ միայն նրանց մեկ տատիկը կամ պապիկն է հայ, բայց այդ մարդիկ իրենց դրսեւորում են իբրեւ լիարժեք հայեր: Այնպես որ՝ վկայականում ազգություն գրել-չգրելը էական նշանակություն չունի եւ իսկապես պետք է թողնվի ծնողների հայեցողությանը:

Սեռը, այո, ֆիզիոլոգիական կատեգորիա է, որով կարելի է նույնականացնել տվյալ անձին: Այս առումով պատգամավորներն իրավացի են՝ սեռը պետք է գրվի ոչ միայն անձնագրում (ինչն արդեն կա), այլեւ ծննդյան վկայականներում: Մնացած, «հարակից» քննարկումները, կարծում եմ, «շոու» են, որով մեր օրենսդիրները զվարճացնում են հանրությանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    In the yellow and hot Africa,
    In the Central part,
    Suddenly, out of schedule,
    ~ Is it ~ misfortune.
    Elephant said do not understand:
    – Seen to be the flood!..-
    In General: one Giraffe
    Fell in love with the Antelope.
    There was hubbub and barking,
    And only the old Parrot
    Shouted loudly from the branches:
    – Giraffe great – he knows better!
    – What, the horns?
    Cried the Giraffe lovingly.-
    Now in our fauna
    All polls are equal!
    If all of my family
    She’s not happy-
    Don’t blame me
    I am out of the herd!
    There was hubbub and barking,
    And only the old Parrot
    Shouted loudly from the branches:
    – Giraffe great – he knows better!
    Dad antilophia
    Why such a son?
    It was him in the forehead,
    That forehead – all the same.
    Giraffes and son-in-law whine:
    See the mutt?-
    And went to Buffalo to live
    With A Giraffe Antelope.
    There was hubbub and barking,
    And only the old Parrot
    Shouted loudly from the branches:
    – Giraffe great – he knows better!
    In the yellow hot Africa
    Not see the film.
    Lew Giraffe mother giraffe with
    Crocodile tears.
    Grief not only to help
    There is now a law.
    The Giraffes came out daughter
    Married to a Bison.
    Let Giraffe was wrong,
    But was not a Giraffe,
    And the one who yelled from the branches:
    – Giraffe great – he knows better!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031