Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչից զրկված արցախցին պետք է իր 1-2 ամսվա թոշակը թողնե՞ր նոտարական գրասենյակում կամ՝ դատարանո՞ւմ

Մայիս 07,2026 12:30 Share

Բռնագաղթի ժամանակ հազարավոր արցախցիներ, հատկապես ծայրամասային բնակավայրերում սպրողները, չէին հասցրել իրենց հետ վերցնել իրենց անձնագրերն ու այլ կարևոր փաստաթղթեր։ Իմ զրուցակիցը պատմում է, որ անձնագիրը վերցրել էր հետը, բայց ծննդյան վկայականը մոռացել էր։ Հայաստանում իր մի բարեկամից լսել է, որ դա լուծվող հարց է, պետք է անձնագրով պարզապես ներկայանալ ներկայիս իր բնակավայրի «զագս»՝ ՔԳԱԿ գործակալություն, իրեն նոր ծննդյան վկայական կտրամադրեն։ Այդպես էլ արել է և ներկայացրել այդ գործակալության աշխատակցի պահանջած բոլոր փաստաթղթերը։ Անգամ իր քրոջ ծննդյան վկայականն էին պահանջել և ասել, որ թարգմանել տված տարբերակով բերի։ Ինչ-որ վճարովի ծառայությունում այդ հարցն էլ էր լուծել։ ՔԳԱԿ գործակալության աշխատակցուհին որպես լավ լուր հայտնել է, որ իրեն հաջողվել է համացանցով գտնել նաև Արցախում տրված վերոհիշյալ ծննդյան վկայականի պատճենը։ Ասել է նաև, որ պատրաստ լինելու դեպքում զանգելու է և իմաց տա։ Արցախցի ծանոթս պատմում է, որ աշխատակցուհին իրոք զանգել է, բայց հայտնել, որ իր դիմումը մերժվել է։ Ասացին` եկեք ասենք, որ ինչ պիտի անեք։ Ներկայացավ ՔԳԱԿ-ի նույն գրասենյակ, որտեղ աշխատակցուհին կրկին հայտնեց, որ դիմումը մերժվել է։ Մերժված պատասխանը տվել է իրեն ու ասել, որ կարող է բողոքարկել դատական կարգով կամ դիմել նոտարական ծառայություն։ Մերժման որոշումը կայացրել էր ՔԳԱԿ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը։ Նոտարական ծառայության աշխատողը նրան հայտնեց, որ ճիշտն իրենց դիմելն է, որովհետև դատական կարգով ավելի մեծ ֆինանսական ծախսեր պիտի անի։ Իսկ իրենց մոտ ընդամենը 40-50 հազար դրամով հարցը կարելի է լուծել։ Զրուցակիցս ասաց, որ զայրացել և հիասթափվել է այդ գործակալությունից ու ափսոսանքով հայտնել, որ իզուր տեղը առողջությունն ու նյարդերը քայքայելով, մոտ տասնյակ անգամ տրանսպորտի ու այլ ծառայությունների համար գումարներ է վատնել, երբ միանգամից իրեն կարող էին ասել` դա լուծելի հարց չէ, բայց եթե 40-50 հազար կամ ավելի դրամ տաս նոտարներին կամ դատարանին, կարելի է հարցը լուծել։

Փաստորեն, տունուտեղից, ամեն ինչից զրկված արցախցին պետք է իր 1-2 ամսվա թոշակը թողնի նոտարական գրասենյակում կամ դատարանում, որպեսզի վերականգնեն բռնատեղահանման պատճառով կորսված ծննդյան վկայականը։ Այն դեպքում, երբ այդ վկայականից բացի, նրանց պահանջած մյուս բոլոր փաստաթղթերը ներկայացրել էր։

Հետո էլ շատերը զարմանում են, որ հազարավոր արցախցիներ հիասթափված հեռանում են Հայաստանից։ «Ինչ անեմ, ես էլ իմ ընտանիքով մեկնեմ արտերկիր, որ մեր փոխարեն 300 հազար ադրբեջանցիներ գան Հայաստա՞ն»,- հիասթափված ասաց զրուցակիցս։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Արցախցի զրուցակցիս տվյալները կարող եմ տրամադրել հարցին լուծում տալու ակնկալիքով։

«Առավոտ» օրաթերթ
06.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031