Լրահոս
Օրվա լրահոսը

«Պառավաքարից մինչեւ Բարեկամավան՝ բնակիչները դեմ են Աչաջրի ծննդատան փակմանը». Պատգամավոր

Հունվար 17,2020 17:11

«Բողոքներ եմ ստացել ոչ միայն Աչաջրից, այլեւ հարակից բնակավայրերից՝ Պառավաքարից մինչեւ Բարեկամավան: Տեղի բնակիչները սպասարկվում են Աչաջրի առողջության կենտրոնում: Նրանք դեմ են առողջության կենտրոնի փակմանը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ծննդատան փակմանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ տասնյակ համայնքներում, այդ թվում՝ Մարալիկում, Եղվարդում եւ Աչաջրում դադարեցվել է ծննդատան ծառայությունների ֆինանսավորումը: Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, թե ինչու նպատակահարմար չէ ֆինանսավորել այդ համայնքների ծննդատների գործունեությունը:

«Նրանք պնդում են, որ Աչաջրի առողջության կենտրոնի գործունեությունը որեւէ խնդիր չի առաջացրել բնակչության շրջանում, նորմալ գործել է: Առողջության կենտրոնի աշխատակիցների խնդիրը կարծես թե լուծված է, նրանք կտեղափոխվեն այլ հաստատություններ, բայց մարդիկ նշում են, որ կենտրոնի գոյությունը ռազմավարական նշանակություն ունի սահմանամերձ բնակավայրերի համար»,-շեշտեց Սարգիս Ալեքսանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031