Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երևանում Սարդարապատի հերոսամարտի եզդի հերոսի անունով փողոց անվանակոչելու առաջարկով դիմել են քաղաքապետարան

Փետրվար 03,2020 14:05

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվի Սարդարապատի հերոսամարտի եզդի հերոս, Հայաստանի առաջին հանրապետության ԱԺ պատգամավոր Ուսուբ Բեկի անվամբ։

Կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին իր խոսքում հիշեցրել է, որ իրենք տարիներ առաջ նմանատիպ մի նախաձեռնությամբ հանդես են եկել և քաղաքային նախկին իշխանությունների որոշմամբ Երևանի Ավան վարչական շրջանում փողոց է անվանակոչվել Սարդարապատի ճակատամարտի մեկ այլ եզդի հրամանատար Ջահանգիր Աղայի անվամբ։

Սինջար եզդիների ազգային միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829