Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկների նորանշանակ պետերին

Մարտ 04,2020 19:50

Այսօր՝ մարտի 4-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանին:

Արթուր Գոյունյանն իր խոսքում հատկապես կարևորել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարը, ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը՝ հավաստիացնելով, որ ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների՝ օրենքով վերապահված լիազորությունների և պահանջների լիարժեք կատարմանը, և ցանկացած օրինախախտ դեպք կստանա իր համարժեք պատասխանը:

Նույն օրը քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանին, իսկ ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը «Գորիս» ՔԿՀ-ում ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մկրտչյանին:

Արտակ Հարությունյանը և Վահե Պապոյանը ՔԿՀ-ներում անցկացրել են նաև խորհրդակցություններ, որոնց ընթացքում մեկ անգամ ևս կարևորել են քրեակատարողական ծառայության որդեգրած նոր քաղաքականությունը, մասնավորապես օրենքի և պետության գերակայության սկզբունքները։ Անդրադարձել են նաև ծառայողական պարտականությունների անշեղորեն կատարմանը, պրոֆեսիոնալիզմին, ծառայողների մշտական ինքնակրթվելուն, ծառայությունը բարեխիղճ ու օրինապահ կատարելուն՝ պահպանելով ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները: Առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես քրեական ենթամշակույթի հաղթահարման և կոռուպցիայից զերծ մշակույթ ձևավորելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031