Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են հայտնի գրողները նկարահանվել ֆիլմերում

Մարտ 19,2020 13:00

1.Իտալացի գրող Ջանի Ռոդարին խաղացել է պատմիչի դերը իր իսկ գործի հիման վրա ստեղծված «Չիպոլինո» խորհրդային էքսցենտրիկ երաժշտական կինոկատակերգության մեջ, որը նկարահանել է ռեժիսոր Թամարա Լիսիցյանը: Գրողի հետ միասին ֆիլմում նկարվել է նաեւ նրա դուստրը՝ Պաոլան:

2.Ամերիկացի հանրահայտ գրող Կուրտ Վոնեգուտը ստիպված է եղել վերապրել Մեծ դեպրեսիան, մոր ինքնասպանությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ գերությունը` Back to School կատակերգության մեջ: Վոնեգուտը խաղացել է հենց իր դերը: Գրողն իր դերն է խաղացել նաեւ «Մայր խավար» ֆիլմում, իսկ «Նախաճաշ չեմպիոնների համար» ֆիլմում մարմնավորել է գովազդային հոլովակի ռեժիսորին:

3.Գործակալական վեպերի հեղինակ Ջոն Լե Կարեն, որը բնավ չի ընդունում «բոնդիանան», իսկ «Գործակալ N 007»-ը որակել է կեղծ, մասնակցել է «Գործակալ, մի կողմ գնա» վեպի էկրանավորմանը: Ի դեպ, նա ժամանակին ծառայել է բրիտանական բանակում, որտեղից էլ քաղել է իր դետեկտիվ գործերի նյութերը եւ իր խաղացած դերերն էլ նույն թեմայով են:

4.Փիեր Բենչլիի «Ծնոտներ» վեպը, որ նա գրել է 1974-ին եւ որը տեւական ժամանակ բեսթսելերների ցանկում է եղել, նույնպես ֆիլմի է վերածվել: Այնտեղ հեղինակը փոքրիկ դեր է խաղացել՝ մարմնավորելով լրագրողի:

5.Ժակլին Սյուզանը նկարահանվել է իր հանրահայտ «Տիկնիկների հովիտը» գործի հիման վրա ստեղծված ֆիլմում՝ գլխավոր հերոսի ինքնասպանությունը մարմնավորած հերոսի դերում:

6.Գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը տարբեր կարգավիճակներում է հանդես եկել՝ գրող, քննադատ, հաղորդավար, խմբագիր: Միեւնույն ժամանակ նա նկարահանվել է իր «99 ֆրանկ» գործի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում:

7.Նկարահանվելու փորձ ունի Սթեֆանի Մայերը: Նա գրողի փոքրիկ դեր է խաղացել Քեթրին Հարդվիկի «Մթնշաղ» ֆիլմում, որը նկարահանվել է իր համանուն գործի սյուժեի հիման վրա:

8.Սարսափի արքա Սթիվեն Քինգին, բնականաբար, չէինք կարող մոռանալ այս ցանկում: Ըստ kulturologia.ru-ի, նա էկրանին հայտնվելու առումով ուղղակի ռեկորդակիր է: Սթիվեն Քինգի առաջին դերը ֆիլմում 1982-ին էր, երբ նա նկարահանվեց. «Սարսափների կալեյդասկոպ» ֆիլմում:

Ֆիլմում հայտնված գրողների ցանկը կարելի է շարունակել: Այդ ցանկում են նաեւ Չակ Պալանիկը, Ուիլյամ Փիթեր Բլետին, Ալֆրեդ Հիչքոկը եւ ուրիշներ:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ kulturologia.ru-ից:

«Առավոտ» օրաթերթ
18.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բանաստեղծ says:

    Հարգելի Գոհար,
    Շատ տարօրինակ է, որ ռուսական կայքէջը չի բարեհաճել նշել ռուս մեծ բանաստեղծ Եվգենի Եվտուշենոկոյի մի քանի դերակատարումները ռուսական գեղարվեստական ֆիլմերում, հատկապես ռուս հանճարեղ գիտնական Ցիոլկովսկու կերպարի հոյակապ մարմնավորումը ԹՌԻՉՔ ֆիլմում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031