Լրահոս
Օրվա լրահոսը

Չկան դժվարություններ, կան դասեր

Մարտ 20,2020 10:00

Կորոնավիրուսի եւ մի շարք այլ պատճառներով աշխարհը թեւակոխում է հերթական տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջան, եւ դա չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա: Հիշեցնեմ, որ 2009 թվականին նախորդող տարվա տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի պատճառով մեր երկրի ՀՆԱ-ն անկում ապրեց ավելի քան 15 տոկոսով: Բացառված չէ, որ 2020 թվականի ցուցանիշները նույնպես փայլուն չլինեն:

Բայց, ինչպես ասում են, չկան դժվարություններ, սխալներ ու անհաջողություններ՝ կան դասեր: Եվ, հետեւաբար, էականը բուն անկումը չէ:

Կա ավելի կարեւոր հարց. ինչպե՞ս են աշխարհի երկրները վերակառուցելու իրենց տնտեսությունը, որքանո՞վ ճիշտ են լինելու այդ երկրների «տնտեսական բլոկի» պաշտոնյաների, տնտեսագետների եւ գործարարների կանխատեսումները: Իհարկե, նման կանխատեսումներ անելը նեղ մասնագիտական խնդիր է, որի լուծումն այսօր չգիտեն անգամ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները:

Բայց, կարծում եմ, պետք չէ լինել «տնտեսական գուրու»՝ արձանագրելու համար, որ նավթային դարաշրջանն ամբողջ աշխարհում մոտենում է ավարտին: Երեկ առավոտյան նավթի գինը կազմել է 23,5 դոլար բարելի դիմաց, եւ, մեկնաբանելով այդ փաստը, ռուսաստանյան խոշորագույն «Լուկոյլ» նավթային ընկերության համասեփականատեր եւ փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը դա ոչ ավելի, ոչ պակաս «աղետ» է անվանել: Իհարկե, գինը կարող է էլի բարձրանալ, բայց ենթադրում եմ, որ «նավթային» երկրների ղեկավարները պետք է հասկանան, որ տեսանելի ապագայում այլեւս հնարավոր չի լինի տնտեսությունը կառուցել նավթի վրա եւ այն կախման մեջ դնել այդ մեկ ապրանքի գնից: Դա մոտավորապես նույնն է, որ որեւէ ֆերմեր իր հաշվարկները հիմնի այն ենթադրության վրա, որ տարին 365 օր բարենպաստ եղանակ կլինի: Պետություններից եւ գործարարներից պահանջվելու է հնարամտության, ստեղծագործական մոտեցման նոր մակարդակ, եւ այս առումով Հայաստանն իսկապես կարող է շահել:

Հայերը հնարամտության առումով առնվազն չեն զիջում մնացած օրերին: Եվ տնտեսվարողները, օգտվելով այս «կիսապարապուրդային» վիճակից, պետք է մտածեն ապագայի մասին, ձեռք բերեն նոր գիտելիքներ եւ հմտություններ: Եվ ինչո՞ւ միայն տնտեսվարողները: Այս իրավիճակը բոլորիս համար լավ հնարավորություն է ստեղծել գնահատելու, օրինակ, հեռավար ուսուցման եւ աշխատանքի հնարավորությունները: Այն, որ մարդիկ (ոչ միայն երիտասարդները) ստիպված են գիտելիքներ տալ եւ ստանալ կամ աշխատել հեռավար եղանակով, գուցե հնարավորություն տա նրանց նորովի նայել իրենց մասնագիտությանը, նոր ճանապարհներ գտնել ինքնակատարելագործվելու: Եվ այդ նոր հայացքը հաստատ պետք կգա նաեւ այն ժամանակ, երբ վարակը նահանջի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան

    Սկսել եք տնտեսական հնարավոր կորուստներից ու վերջացրել հեռավար ուսուցմամբ: Մի տեսակ ցրիվ են ձեր այս հոդվածի մտքերը:

    Տնտեսական կորուստների մակարդակը նվազեցնելու համար մեկ առաջարկ. Այս տարի ոչ մի պետական գերատեսչությունում, համայնքապետարաներում թող աստղաբաշխական պարգեւավճարներ չբաժանեն: Վերջին երկու տարում նման ձեւով միլիարդներ են ծախսվել: Այդ միլիարդները թող պետական ցածր տոկոսով կամ անտոկոս վարկ տան փոքր ու միջին ձեռներեցներին, ֆերմերներին ու նվազեցնեն նրանց հնարավոր կորուստները: Սա պարզ քայլ է ու միայն ցանկություն է պետք:

  2. Artur Lazarian says:

    Վերնագիրն անշուշտ լաւն է, բայց դա ձեզ համար չէ։
    Ղրիմի բռնակցումից յետոյ Պուտինն ասում էր «պատժամիջոցները լաւ բան են, մենք դրանցից կոփւում ենք ու աւելի ուժեղացած ենք դուրս գալու»։
    Հայաստանը ԵՏՄ խցկելուց յետոյ բոլորը միաբերան երգում էին «սա հրաշալի առիթ է։ Պէտք է կապեր հաստատենք, պէտք է կամուրջ դառնանք, պէտք է, պէտք է …»։ 😊

    Ոչ մի արտառոց բան էլ չի լինելու։ Ճգնաժամը հարուածելու է ձեզ, դուք էլ մի քանի տարի վատնելու էք այն յաղթահարելու համար։

    Ճգնաժամից դասեր քաղելը եւ վերջում ուժեղացած դուրս գալը ուժեղ մարդկանց, ազգերի եւ հասարակութիւնների համար է։

    Իսկ առայժմ զգոյշ մնացէք, որ քիչ- կամ չ- վարակուէք։

  3. Gagik says:

    Ամեն անգամ հենց նավթի գինը ընկնումա, նավթի դարաշրջանի ավարտի միֆը նորից սկսումա պտտվել։
    Իրականում տարեց տարեց նավթի սպառումը ամբողջ աշխարհում միայն աճումա։
    https://prognostica.info/news/show/11
    Անգամ համաշխարային ճգնաժամի տարիներին 2տարի սպառումը մի փոքր ընկելա հետո սկսելա նորից աճել։

    Իրականում նավթի գնի անկումը Ռուսաստանինել Սուդյանի Արաբիային էլ ձեռնտույա։ Արդյունքում ամերիկյան նավթարտադրողները հատկապես սլանցային նավթ արտադրողները ում նավթի ինքնարժեքը շատ բարձրա կսնանկանան դուրս կթռնեն շուկայից, առաջարկը կպակասի, նավթի գինը նորից կբաձրանա։ Իսկ մինչ այդ կուտակված ռեզերվներով յոլա կգնան։ Ոտնատակ կգնան Ադրբեջան, Վենեսուլա տենց մանր մունր երկրները։

  4. Gagik says:

    Ես կասեյի պետք չի գուրու լինել հասկանալու համար, որ երբ երկրի ղեկավարը ու իր թիմը դիլետանտներ են, դժվար պահերին տնտեսությունը պահելը տասնապատիկ բարձրանումա։
    Առավել եվս երբ առավոտից երեկու միայն ճառ են ասում աշխատելու փոխարեն, հարցազրույց-լայվ-ասուլիս-շահ աբասի ոճով գնալ խանութներով տեսնել դիմակ կա վաճառքում թե չէ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031