Լրահոս
Օրվա լրահոսը

ANCA-ն Պոմպեոյին կոչ է արել ՀՀ-ին տրվող օգնությունից 25 միլիոնը վերաբաշխել COVID-19-ի դեմ պայքարի համար

Ապրիլ 04,2020 16:44

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատված՝ Հայաստանին հասցեագրված  օգնության փաթեթից 25 միլիոն դոլարը վերաբաշխել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է հանձնախմբի կայքը:

Պետդեպարտամենտին ուղարկված նամակում ԱՄՆ Հայ Դատի  հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը շնորհակալություն է հայտնել` նախնական 1.1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օգնության հատկացման համար:

Համբարյանը նաև հիշեցրել է, որ մի քանի օր առաջ  Եվրամիությունը հայտարարել է  ընթացիկ ֆոնդերից 33 միլիոն եվրոյի վերաբաշման մասին` օգնելու համար Հայաստանին պայքարել COVID-19-ի դեմ և ընդգծել, որ  Հայաստանին հատկացվելու է նաև հավելյալ 18 միլիոն եվրո` բժշկական սարքեր ձեռք բերելու, փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930