Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս առողջ ենք, մեր նկատմամբ էլ ծայրաստիճան ուշադիր են»․ Գյումրու հիվանդանոցի մեկուսացած աշխատակիցներ

Ապրիլ 09,2020 21:35

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ հիվանդանոցի մեկուսացած 29 բուժաշխատողները, որոնցից 7-ը բժիշկներ են, իրենց շատ լավ են զգում։

Հիշեցնենք, որ նրանք  շփվել էին Մարալիկի հիվանդանոցից Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված 68-ամյա տղամարդու հետ, որը հետագայում պարզվել էր՝ վարակված էր կորոնավիրուսով։ Նրանք այժմ մեկուսացել են Գյումրու հյուրանոցներից մեկում։

«29 բուժաշխատողների վիճակը բավարար է, չեն ջերմում, մշտապես կապի մեջ ենք, օրվա մեջ մի քանի անգամ ստուգում են, ջերմաչափում են անում․ որևէ մեկի մոտ փոփոխություն չկա, ոչ մի ախտանիշ չի նկատվում, ինքնազգացողությունները լավ են, սպասում ենք, որ 14-րդ օրը լրանա, թեստավորվեն, եթե, իհարկե, մինչ այդ ոչ մի բան չփոխվի, հույս ունենք, որ չի փոխվի։ Պայմանները լավ են, պետության կողմից ամեն ինչով ապահովված են։ Իրենք շատ գոհ են, բոլոր չափորոշիչներով իրականացվում է մեկուսացումը, իրական մեկուսացում է, պահպանվում են բոլոր կանոնները»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Մենք հեռախոսազրույց ունեցանք մեկուսացման մեջ գտնվող Գյումրի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի հետ, որն ասաց․

«Բոլորիս ինքնազգացողություն շատ լավ է, օրը երկու անգամ ջերմաչափում են  կատարում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները։ Նրանք շատ հոգատար են, ուշադիր ու պատրաստակամ։

Ապահովված ենք երեքանգամյա սնունդով՝ տարբեր ուտեստներով, հյութն ու միրգն ամեն օր պարտադիր են։ Հյուրանոցում հիգիենայի բոլորը պարագաները կան, այստեղ շատ ուշադիր են մեր հանդեպ։ Հյուրասենյակները ջեռուցվում են, ապահովված են ինտերնետ կապով, բոլոր սենյակներում հեռուստացույց կա։ Շնորհակալ ենք բոլորից ծայրաստիճան ուշադիր լինելու համար։

Վստահ ենք, որ սահմանված օրերն ավարտվելուց հետո առողջ կվերադառնանք մեր պարտականություններին, կշարունակենք ծառայել մեր ժողովրդին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930