Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը արդյունավետ քննարկում են ունեցել՝ «միտված ապագայի սերտ համագործակցությանը»

Ապրիլ 27,2020 22:15 Share

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Այսօր Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Օրեր առաջ Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել. նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված անվտանգային իրավիճակ, պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակական ապահովում և ինստիտուտների ներդաշնակեցում:

Բոլոր հարցերի շուրջ ունեցել ենք արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել