Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը առանց հացի, միայն տեսարաններով ժողովրդին լռեցնել չի կարողանալու. Արմեն Աշոտյան

Մայիս 02,2020 22:07

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հռոմեացի գրող-երգիծաբան Յուվենալը մոտ 2 000 տարի առաջ բանաձևեց Հռոմեական կայրությունում իշխանության պահպանման գաղտնիքը, որով վերնախավը բանեցնում էր իր ազդեցությունը Հին Հռոմի շարքային ժողովրդի վրա: Այդ բանաձև կոչվում էր Panem et circenses՝ հաց և տեսարաններ:

Այս բանաձևի կենսունակությունը բազմիցս ապացուցվել է ինչպես հին ժամանակներում, այնպես էլ միջնադարում և նոր պատմության մեջ: Ավտորիտար, հակաժողովրդավարական իշխանությունները բոլոր ժամանակներում, խաղալով մարդկանց բնական պահանջների և ցածր ինստինկտների հետ, հաջողությամբ պահել են իրենց ազդեցությունը՝ ժողովրդին թուլափայ շպրտելով տարաբանույթ տպավորիչ ներկայացումների և անվճար կամ էժան սննդի տեսքով:

Հռոմեական կայսրերը գիտեին, որ բնակիչներին ձրի ցորեն բաժանելը պետք է զուգակցվի տարաբնույթ ազդեցիկ ու թանկ միջոցառումներով՝ գլադիատորական մարտերով, էկզոտիկ կենդանիներով, տրիումֆալ երթերով, զանազան խաղերով և այլն: Ժողովրդին պահում էին, մեր օրերի լեզվով ասած, «փորը կուշտ, տակը չոր» վիճակում։

Այս բանաձևի կենսունակությունն իր երկու բաղադրիչների ճիշտ զուգակցման մեջ էր, քանզի միայն հացով կամ, հատկապես, միայն տեսարաններով այն չի աշխատում:

Ներկայիս Հայաստանի «փոքրիկ Ներոնը» համաճարակի ֆոնին օրեցօր խորացող ժողովրդի սոցիալական խնդիրների սաստկացման պարագայում, երբ կառավարությունը ի վիճակի չէ նորմալ «հաց» բաժանել մարդկանց, շեշտը փորձում է դնել տեսարանների վրա:

Սա է պատճառն անիմաստ ու պարզունակ լայվերի, սկանդալային գրառումների, մրցակիցների հանդեպ սաստկացող քրեական հետապնդումների և դատարկ տեղը բարձր աղմկելու անմեղսունակ տեսարանների:

Ucom-ի գործ… Մինասյան… Վանեցյան… Քոչարյան… Սարգսյան… Իշխանությունը հորինված տեսարանների պակաս չի ունենալու։

Բայց ինչպես բազում այլ դեպքերում, այս անգամ ևս նա պատմության դասեր չգիտի և չի հասկանում, որ առանց հացի, միայն տեսարաններով ժողովրդին լռեցնել չի կարողանալու:

Դեռ 22 թվականին կայսր Թիբերիուսը խոստովանել էր, որ առանց հռոմեացիներին ցորեն բաժանելու օրենքի պետությունը կործանվելու է։

«Հաց չկա, բայց դուք յոլա գնացեք» տարբերակը չի աշխատելու և միայն մոտեցնելու է ներոնական իշխանության վախճանը։

Դատարկ ստամոքսը տեսարաններ չի մարսում։

Հռոմեացի գրող-երգիծաբան Յուվենալը մոտ 2 000 տարի առաջ բանաձևեց Հռոմեկան կայրությունում իշխանության պահպանման գաղտնիքը,…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 2. Mai 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031