Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի շուկայում ցնցումներն անխուսափելի կլինեն. «Ժամանակ»

Մայիս 05,2020 10:51 Share

«Շուկայում այս պահին աննշան փոփոխություններ են տեղի ունեցել 5 տոկոսի չափով։ Այս պահին շատերը չեն աշխատել, բանկերն էլ տոկոսներ չեն վերցրել, որի պատճառով դեռ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Բայց մայիսի վերջին, երբ բանկերը սկսեն ստանալ արձակուրդում գտնվող վարկերի վճարումները, ակնկալում եմ, որ դրանից հետո դոմինոյի էֆեկտի նման արձագանք կլինի շուկայում։ Շուկան հունիս-հուլիս ամիսներին ինչ-որ ցնցում կապրի, բայց չեմ կարող ասել՝ որքան։ Նամանավանդ վարձակալության ոլորտում ցնցումներ կլինեն։ Առք ու վաճառքի ոլորտում, եթե երկրների ճանապարհները բացվեն, զբոսաշրջիկները գան՝ հնարավոր է շատ էական փոփոխություններ չլինեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Արթուր Մնացականյանը։

Վերադառնալով ոլորտում սպասվող փոփոխություններին, 2006 թվականից աշխատող, 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի միջով անցած ընկերության փոխտնօրենն ասաց․ «Ես 2008 թվականից աշխատում եմ ոլորտում։ Կարող եմ փաստել, որ 2008 թվականին շուկայում 35-40 տոկոսով գները նվազեցին։ Բայց դա տևեց մոտավորապես 9 ամսից մինչև 1,5 տարի, որից հետո գները կրկին բարձրացան։ Հիմա էլ, եթե նման բան կատարվի, ժամանակավոր բնույթ կկրի»,- նշեց մեր զրուցակիցը, ապա ավելացրեց՝ առաջնային շուկայում շատ էական փոփոխություններ չեն լինի, քանի դեռ աշխատում է եկամտային հարկի փոխհատուցման օրենքը։ «Իսկ երկրորդական շուկայում գույքեր կան, որոնք անարդարացի բարձրացված են, դրանք ուղղակի կիջնեն շուկայական արժեքի»։

Մնացականյանի խոսքով՝ Հայաստանի անշարժ գույքի շուկան շատ ունիկալ է ու 60-80 տոկոսով կապված է դրսի կապիտալի հետ, հայկական Սփյուռքի հետ։ «Մեր Սփյուռքի հայերը մշտապես ուշադրության կենտրոնում են պահում շուկան ու ակտիվ են արձագանքում, երբ շուկայում նվազում է նկատվում։ Իրենք անմիջապես գնում են, շատ են սիրում Հայաստանը»,- ընդգծեց գործակալության փոխտնօրենը։ Նրա խոսքերով՝ ՀՀ-ում հողատարածքների գները բարձրացան այն ժամանակ, երբ սփյուռքահայերը սկսեցին գնել հողամասեր ու տներ կառուցել․ «Հողատարածքների մասով կարող եմ ասել, որ գների նվազում տեղի չի ունենալու։ Հողերի քանակը գնալով նվազում է»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031