Լրահոս
Օրվա լրահոսը

«US Open»-ի կորտերի ժամանակավոր հոսպիտալը հավաքում են. մրցաշարը կարող է անցկացվել սահմանված ժամկետներում

Մայիս 15,2020 17:41

Ինչպես երեւում է, «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից վերջինը՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը (US Open), հնարավոր է կայանա նախապես հայտարարված ժամկետներում:

Թենիսի ազգային կենտրոնի 12 կորտերը մարտի վերջին վերածվել էին ժամանակավոր դաշտային հիվանդանոցի՝ նոր կորոնավիրուսով վարակված 470 պացիենտների հոսպիտալացնելու համար: Բացի դա, կորտերում  ինտենսիվ թերապիայի համար 20 մահճակալ էին բացել:

«Հիվանդանոցը պաշտոնապես փակվել է: Հոսպիտալը երեք-չորս շաբաթվա ընթացքում կհավաքվի, կախտահանվի, ու մենք կնախապատրաստվենք ներքին բիզնեսը բացելուն: Մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ ընթանում, իսկ համավարակի ժամանակ, պարզապես, ձգտում էինք մեր ներդրումն ունենալ համավարակի դեմ պայքարում»,-թենիսի կենտրոնի տնօրեն Դեննի Զաուսների խոսքերը մեջբերել է  US Open-ի պաշտոնական կայքէջը:

Ամերիկայի բաց առաջնությունը նախապես պլանավորված էր անցկացնել օգոստոսի 24-ից սեպտեմբերի 13-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031