Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյանի եւ ԿԳՄՍ փոխնախարարի թեմայով նիստը դռնփակ անցկացվեց

Մայիս 25,2020 18:03

ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի որոշմամբ արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու վերջին օրերին լայն արձագանք գտած իրադարձությունները, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև նրա՝ մայիսի 14-ի հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, նա զբաղեցնում է իր պաշտոնը՝ համապատասխան կապերի և հովանավորչության շնորհիվ:

Հանձնաժողովն առանց հիմնավորելու, քվեարկությամբ որոշում կայացրեց նիստը դռնփակ անցկացնելու, թեեւ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում նախապես գրել էր, որ նիստն ուղիղ հեռարձակվելու է, եւ բոլորը կարող են տեսնել ու լսել  քննարկումը: Նիստին ներկա ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որն էլ, ըստ շրջանառվող կարծիքի, համարվում է Դիանա Գալոյանին հովանավորողը, նիստից առաջ չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել լրագրողներին: «Նախարարն արդեն հայտարարությամբ հանդես է եկել, դրանից ավել բան չունեմ ասելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, նա Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով, իր խոսքով` հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին: Նախարարը հայտարարել էր. «Եթե պարզվի՝ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031