Լրահոս
Օրվա լրահոսը

Գոգյանն իր հրաժարականի պատճառների շարքում նշում է փոխնախարարի կողմից ՀՊՏՀ ռեկտորի հովանավորչության մասին. Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում հրաժարականի շուրջ ԿԳՄՍՆ-ի տևական լռության վերաբերյալ

Մայիս 19,2020 10:32

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ի դեմս նախարար Արայիկ Հարությունյանի ՝ ՀՀ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի շուրջ տևական լռության վերաբերյալ։

Իր կողմից հրապարակված հիմնավորվամբ (15.05.2020) և հարցազրույցում (18.05.2020, Երկիր մեդիա) պարոն Գոգյանը իր հրաժարականի պատճառների շարքում նշում է ՀՀ ԿԳՄՍՆ պատասխանատու առանցքային անձի, մասնավորապես՝ փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից ՀՊՏՀ ռեկտոր Դ․ Գալոյանի նկատմամբ հովանավորչության և դրանից բխող գործողությունների վերաբերյալ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Բարձրագույն կրթության ոլորտում ակադեմիական բարեվարքության և ակադեմիական ազնվության հիմնախնդիրները կարգավորվում են առաջին հերթին քաղաքականության մշակման պատասխանատուի՝ ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարության բաց և թափանցիկ գործունեությամբ։

Կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Ա․Հարությունյանին հանդես գալ բաց հայտարարությամբ՝ փաստահենք արձագանքելով Ս․Գոգյանի հրաժարականի, ինչպես նաև փոխնախարար Գ․Թամրազյանի հնարավոր հովանավորչության հարցերի վերաբերյալ։

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031