Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են Մայր Աթոռի հետ համագործակցության ծրագրերին, Արցախի հոգևոր կյանքին վերաբերող հարցեր

Հունիս 11,2020 17:54

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Նախագահ Հարությունյանը և Նորին Սուրբ Օծությունը քննարկել են Մայր Աթոռի հետ համագործակցության ծրագրերին, պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Արցախի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության համար և մոտակա ժամանակահատվածում Մայր Աթոռ այցելելու ցանկություն հայտնել:  Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ է ընդունել Արայիկ Հարությունյանի մտադրությունը և իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղել արցախահայությանը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930