Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտավորվում եմ պատվով աշխատել թիմիս, կուսակցությանս ու Հայրենիքիս առաջընթացի համար անմնացորդ ձևով». Տիգրան Ուրիխանյան

Հունիս 15,2020 23:23

Ի պատասխան ԱԱԾ-ի կողմից տարածված տեսանյութի՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում.

«Այսօր ԱԱԾ֊ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է ինձ հետ կապված մի գրություն՝ կապելով այն 2017 թվականի ընտրությունների հետ։ Առաջարկում եմ մինչ բարի համբավս ստվերելու փորձեր անելը ԱԱԾ֊ում աշխատող գրագետ մարդկանց ստուգել նյութը։ Կոնկրետ ՝ 2017 թվականին չի եղել «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակ», ինչպես գրված է գրության մեջ, այլ եղել է “Ծառուկյան դաշինք”֊ի ցուցակ, որի կազմում եղել եմ, որպես դաշինքի մաս հանդիսացող Ալյանս կուսակցության նախագահ։

Հորդորում եմ ԱԱԾ֊ին արագ վերացնել և հերքել տեսանյութից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը։ Իսկ նշյալ գրության մեջ մասնավորապես գրված խոսքերը առիթն օգտագործելով նորից կրկնում եմ՝ պարտավորվում եմ պատվով աշխատել թիմիս, կուսակցությանս ու Հայրենիքիս առաջընթացի համար անմնացորդ ձևով, ինչն էլ միշտ արել եմ»։

«Առավոտ». Գրության մեջ մասնավորապես նշված է. «Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե, լիարժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930