Լրահոս
Օրվա լրահոսը

«Լայնամասշտաբ պատերազմի հավանականություն այս պահի դրությամբ չեմ պատկերացնում». Անժելա Ելիբեգովա

Հուլիս 15,2020 23:30

Ադրբեջանագետ Անժելա Ելիբեգովայի կարծիքով, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը դժվար վերածվի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:

«Լայնամասշտաբի հավանականություն ես այս պահի դրությամբ չեմ պատկերացնում, որովհետեւ այդ Ադրբեջանի համար էլ է բավականին խնդրահարույց է, բայց ենթադրում եմ՝ առաջնագածում ինչ-որ սադրանքներ շարունակվելու են, որովհետեւ ադրբեջանական հանրությունն այդ պահանջն ունի իր իշխանություններից, եւ իշխանությունն էլ գոնե այդ պահանջները բավարարելու իմիտացիա  ստեղծելու խնդիր ունի», -կարծիք հայտնեց ադրբեջանագետը:

Մեր զրուցակիցը չցանկացավ մեկնաբանել դիտարկումները, թե հայկական կողմի ձեռք բերած այս օրերի հաջողությունները հենց 80-ականների զենքերով էին, ինչը քննադատում էին ներկայիս իշխանությունները. «Ես չեմ մեկնաբանի  թեմա, որի մեջ կոմպետենտ չեմ… հայկական բանակը փայլուն իր առջեւ դրված խնդիրը կատարել է»:

Անժելա Ելիբեգովան այս իրավիճակում ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում. «ՀԱՊԿ-ին դիմելու ծայրահեղ անհրաժեշտություն այս իրավիճակում չկար, պետք է հասկանանք՝  իրենց արձագանքելու ինչ ակնկալիք ենք ունեցել դիմելուց, ինչ ենք ցանկացել ստանալ ՀԱՊԿ-ից, եթե ավելի մասշտաբային միջամտություն, ապա վստահ եմ՝ դրա կարիքը չի եղել, եթե ուղղակի հայտարարության տեքստ, ապա այն բավականին չեզոք էր, ինչպես մնացած այլ կառույցների կամ երկրների չեզոք ու ոչինչ չասող հայտարարությունները: Կարծում եմ՝ միջազգային հանրությունից հիմա  առանձնապես  ակնկալիքներ ունենալ պետք չէ , որովհետեւ աշխարհը կորոնավիրուսի իր խնդրի վրա է կենտրոնացած ու մեր խնդիրն անցել է երկրորդ պլան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031