Լրահոս
Օրվա լրահոսը

Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ. Սա ցույց է տալիս, թե ինչ վտանգավոր դրության մեջ է ևս մեկ անգամ հայտնվել Հայաստանի Հանրապետությունը

Հուլիս 28,2020 18:16

Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան հուլիսի 27-ին  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հրապարակելով ՀՀ դեսպանության կողմից վերջինիս տրամադրված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և ադրբեջանա-թուրքական արձագանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության:

«Հրապարակում եմ Պրահայում ՀՀ դեսպանությունից ստացված նյութը, որը ցույց է տալիս, թե ինչ վտանգավոր դրության մեջ է ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ինչը մեզ, ցավոք, արդեն հայտնի է Հայոց ցեղասպանության սարսափների պատմությունից։

Բացի այդ, Սուրբ Սոֆիայի տաճարի՝ քրիստոնեական բազիլիկայի և Պոլսո պատրիարքի նստավայրի մզկիթի վերածումը և դրան առնչվող բոլոր քաղաքական իրադարձություններն ինձ նույնպես մեծ մտահոգություն են պատճառում։

Խնդրում եմ բոլոր հավատացյալներին՝ չմոռանալ աղոթել հայ ժողովրդի խաղաղության և ազատության համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031