Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնան երբեք չի մտածում դուռը կողպելու, Բաղանիսից գնալու մասին. «Ա1+»

Հուլիս 31,2020 23:03

«Բաղանիսն ինձ համար խաղաղություն  ու  հաշտություն  է, մինչև կյանքիս վերջն այստեղ եմ մնալու»,-ասում է Բաղանիսի 56 -ամյա բնակիչ Սոնա Ալավերդյանը։

Ասում է, որ չի եղել մի շրջան, որ ուզենա հեռանալ գյուղից։ Նույնիսկ, երբ  կրակոցներն ամեն օր  էին հնչում։

«Կրակոցների ժամանակ տղաս երևի 40 օրական էր, 10 օր մնացել ենք գոմում »,-պատմում է նա։

Չի կարողանում մոռանալ ընկերուհու կորուստը. «25 տարի առաջ ընկերուհիս դուրս է գալիս երեխային կանչելու, այդ պահին դռան շեմին կրակել են ու մահացել ա։ Ամենածանր ու ամենաանմեղ կրակոցը դա է եղել ինձ համար, որը մոռանալ չեմ կարող»։

Մինչև 90-ական թվականները  նա  աշխատել է մանկապարտեզում, սակայն այն  փակվել է, որովհետև մոտ է եղել սահմանին։

Վերջին տարիներին չի աշխատում, բուժօգնություն է ցույց տալիս գյուղացիներին՝ հիմնականում անվճար կամ փոքրիկ նվերների դիմաց։

Չնայած միայնակ ապրելուն, կենցաղային դժվարություններին ու կրակոցներին, տիկին Սոնան երբեք չի մտածում դուռը կողպելու, Բաղանիսից գնալու մասին, ուր եկել է 40 տարի առաջ։ «Բա եթե ես կոտրվեմ, գնամ, մյուսը գնա, մեր զինվորի թիկունքում ո՞վ կմնա։ Մեկ-մեկ ասում եմ ինչ եկել եմ Բաղանիս, սկսել եմ ապրել ուրիշների համար, իմ մասին չեմ մտածել, երևի ճիշտն էլ հենց էս ա»,-ասում է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031