Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունվել են նրանք, որոնք ճի՞շտ են գնահատել իրենց հնարավորությունները․ «Ա1+»

Օգոստոս 02,2020 23:15

Այս տարի բուհական ընդունելությունը ընդամենը մեկ քննությամբ էր, բայց հետքննական կրքերն ակնկալածից ավելի թեժ էին։ Թեեւ արդեն հայտնի են ապագա ուսանողները, սակայն իրավիճակը չի հանդարտվում եւ տեղափոխվում է դատարան։ Արդյո՞ք խնդիրը միայն ընդունելության կարգի փոփոխությունն էր։ Հիշեցնենք, որ ըստ նոր կարգի՝ ընդունելության մրցույթն անցկացվում է առաջին տողով ընտրված մասնագիտության` անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Դիմում-հայտում հայտագրված մյուս բաժիններ նրանք կարող են ընդունվել, եթե առկա են թափուր տեղեր:

Առաջին հայտով չընդունվածները

1. Էվելինա Նազարեթյան

Էվելինա Նազարեթյանը դեռևս 7-րդ դասարանում է որոշել, որ պետք է իրավաբան դառնա. «Իմ երազանքների մասնագիտությունն է։ Ուրիշ տեղ ինձ չէի պատկերացնում»,-ասում է նա։ Էվելինան պատմություն առարկայից ստացել է 18,5 միավոր եւ չի ընդունվել նախընտրած բաժինը։ Ասում է՝ շատ հիասթափված էր, երբ պարզեց, որ չի ընդունվել նույնիսկ երկրորդ հայտով՝ միջազգային հարաբերությունների բաժինը․ «Երբեք չէի մտածի, որ բարձր միավորով ինձ հնարավություն չեն տա սովորելու բուհում»։ ԿԳՄՍՆ-ին հասցեագրված դիմումից հետո՝ նրան հնարավորություն է տրվել սովորել միջազգային հարաբերությունների բաժնում։

Անդրադառնալով այս տարվա քննական պրոցեսին՝ նա խնդրահարույց է համարում նաև միայն մեկ քննություն հանձնելը։ Մոտավորապես մի տարի պարապել է պատմություն, հայոց լեզու և անգլերեն:

Ըստ նրա՝ մեկ քննությունը չի կարող հստակ ցույց տալ մարդու գիտելիքները։ Ի դեպ, եթե իրեն հնարավորություն չտրվեր երկրորդ հայտով ընդունվելու, որոշել էր՝ չի ընկճվելու՝ կընդունվի հեռակա բաժին՝ ցույց տալու համար, որ ինքը արժանի ուսանող է։

Մեր հաջորդ զրուցակիցը խնդրում է անունը չհրապարակել, քանի որ դատարան է դիմել։ Նա եւս պատմության քննություն էր հանձնել։

Ասում է՝ ո՛չ ԿԳՄՍ նախարարի ուղիղ հեռարձակումներում, ո՛չ dimord.am կայքում ակնհայտ և հասկանալի ձևով չի նշվել ընդունելության պայմանների կարևոր կետերը, մասնավորապես՝ 58-րդ կետով նախատեսվող փոփոխությունը, ըստ որի՝ դիմորդը պետք է ընդունվի համալսարան միայն առաջին տեղով նշած մասնագիտությամբ:

Դիմորդը կարծում է, որ այս իրավիճակից կարելի էր խուսափել, եթե դիմորդներին այդ կարևոր փոփոխության մասին լրջորեն և հասկանալի ձևով իրազեկեին: Այդ դեպքում նրանք չէին նշի այն բաժինը, որտեղ դժվար է ընդունվել, այլ կընտրեին այն, որտեղ նրանց ուժերն ու միավորներն ավելի մրցունակ են:

Ճիշտ են գնահատել հնարավորությունները

3. Մարե Մինասյան

Մարե Մինասյանը ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության բաժին՝ այս տարվա «ամենախնդրահարույց» ֆակուլտետներից մեկը:

Մեկ ու կես տարի պարապել է հայոց լեզու, անգլերեն և հայոց պատմություն:

«Երբ իմացա, որ մեկ քննություն ենք հանձնելու, ինչ խոսք, մտահոգվեցի, որովհետև նախկինում երեք քննությունների արդյունքներով դիմորդները կարողանում էին ուղղել գնահատականները, իսկ այս պարագայում մեր հնարավորությունը խիստ սահմանափակ էր», – կիսվում է Մարեն:

Նա նաև գիտակցում էր, որ մրցակցությունը բավականին դժվար է լինելու, մանավանդ, երբ բաժնում 503 դիմորդ էր հայտագրվել:
«Բայց միաժամանակ ունեինք 2 ամիս մեր ողջ գիտելիքները և նախկինում 3 առարկաներին տրամադրած ժամանակը կենտրոնացնելու մեկի վրա», – ասում է Մարեն:

Նա նշում է, որ պետք է հայտ լրացնելուց առաջ ճիշտ գնահատել սեփական ուժերը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31