Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ տեսա հումանիտար օգնության «Armenia» գրությամբ ինքնաթիռը՝ հետնապատկերում Արարատը, անկեղծորեն հուզվեցի».   Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ

Օգոստոս 10,2020 15:03

Լիբանան հումանիտար օգնության ուղեկցության և համայնքային այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի և Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը:

Ողջունելով հյուրերին՝ Վերապատվելին ընդգծել է, որ մեծ պատիվ է Լիբանանի համար այս դժվարին օրերին հայաստանյան պատվիրակությանն ընդունելը և իրենց կողքին տեսնելը: «Երբ տեսա հումանիտար օգնության «Armenia» գրությամբ ինքնաթիռը՝ հետնապատկերում Արարատը, անկեղծորեն հուզվեցի»,-նշեց Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը՝ ներկայացնելով նաև համայնքային իրավիճակը և նախքան պայթյունը երկրում տիրող տնտեսական ճգնաժամն ու դրա ուղղակի ազդեցությունը հայ համայնքի վրա: Վերապատվելին ասաց նաև, որ պայթյունը մեծ հուզական և հոգեբանական ազդեցություն է ունեցել լիբանանահայության վրա:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպման ընթացքում մանրամասներ է ներկայացրել հումանիտար առաքելության և սպասվող մյուս օդանավերի մասին, անդրադարձ կատարել հայրենադարձության գործընթացի ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերին: Գլխավոր հանձնակատարը հատկապես կարևորել է մինչև տարեվերջ հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծումը և «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը, որն այս պահին մշակման վերջնական փուլում է:

Այնուհետ շրջայց է տեղի ունեցել Հայ Ավետարանական եկեղեցում, որի հայտնի վիտրաժե խաչն ամբողջությամբ կոտրվել է: Պատվիրակության անդամները այցելել են նաև Հայկազյան համալսարան, ականատես եղել կրթական հաստատության կրած վնասներին:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31