Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. նախկին ռեկտոր

Օգոստոս 14,2020 18:42

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն իր ՖԲ էջում գրում է.

 

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին

Սա՝ հատուկ նրանց համար, ովքեր մտածում էին, թե խուժանության հասնող պարզունակ ապօրինությունների միջոցով պետական համալսարանի ռեկտոր են «անցկացրել»՝ չհասկանալով, որ այդպիսի արարքներով ընդամենն ավելի են ծանրացնում իրենց վիճակը:

Թեև դատավոր Ն. Հովսեփյանի անբացատրելի խախտումների շարքի պատճառով «մրցույթը» դե ֆակտո տեղի ունեցավ, և մրցույթից հետո արգելանքը հանելու դեմ վերաքննիչ բողոքն արդեն առարկայազուրկ էր դարձել ու տեխնիկապես մերժման ենթակա, սակայն, հատուկ դիմեցի վերաքննիչ դատարան, որ, անկախ դրանից, դատարանը արձանագրի, որ արգելանքը հանվել է ապօրինաբար, և մրցույթն օրենքի բացահայտ խախտման հետևանքով է տեղի ունեցել: Իսկ քանի որ մրցույթի արդյունքները ոչինչ են, քանի դեռ Կառավարությունը չի հաստատել դրանք, ապօրինության հեղինակների ծրագիրն այսպիսով տապալվեց:

Այն, որ Կառավարությունն այժմ չի կարող հաստատել վերաքննիչ դատարանի որոշմամբ ամրագրված ապօրինի մրցույթի արդյունքները, ակնհայտ է:
Սակայն, քանի դեռ սերիական ապօրինությունների հեղինակները՝ ամբողջ Կառավարության գործունեությունն ստվերողները, արդեն ապացուցված խախտումների համար չեն ենթարկվում որևէ պատասխանատվության, նրանց կոռումպացված լինելու մասին անհերքելի փաստերով խոսողները, ինչպես վարչապետն է նշում, ցավոք, «ղալաթ» չեն անելու:

Իսկ այս դեպքում անհրաժեշտ է, որ Կառավարությունը պարզի, թե ինչ միջոցների էր դիմել պատասխանող կողմը՝ ԿԳՄՍՆ-ն, որ առաջին ատյանի դատարանը, առանց հայցվոր կողմին՝ ինձ, պատշաճ ծանուցելու, օրենքի խախտումով մի քանի ժամում ափալ-թափալ դատական նիստ էր հրավիրել, անհեթեթ պատճառաբանությամբ հանել մրցույթի արգելանքը և ավելի անհավատալի իրավախախտման գնով նշել, թե իբր որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Բա, որ ես էլ հավատայի և չդիմեի՞ վերաքննիչ դատարան…

Հ.Գ.
Արդեն ասել եմ, որ ինձ որևէ հանրային պաշտոն չի հետաքրքրում, սակայն հետհեղափոխական Հայաստանում կրթության ոլորտի փրկության հույսը ոչնչացնողների հարցով զբաղվելու եմ մինչև վերջ:

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցինՍա՝ հատուկ նրանց համար, ովքեր մտածում էին, թե խուժանության հասնող…

Gepostet von Ruben Hayrapetyan am Freitag, 14. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31