Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում արգելում են հարսանիքների և այլ արարողությունների անցկացումը

Սեպտեմբեր 09,2020 14:05

Վրաստանում վաղվանից արգելվում են հարսանիքները, հոգեհանգստի և այլ զանգվածային միջոցառումները։ Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պատճառով որոշում է կայացվել խստացնել սահմանափակումները։ Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ»-ը, այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին։

«Մի քանի օր առաջ մենք հայտնել էինք սահմանափակումները վերացնելու և թատրոնների ու կինոթատրոնների բացման մասին, սակայն, հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակը, որոշում է կայացվել այդ օբյեկտների, ինչպես նաև մանկական ժամանցային կենտրոնների վերաբացումը հետաձգել մեկ ամսով»,- ասել է Մեզվրիշվիլին։

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 45 դեպք էր գրանցվել, որոնց մեծ մասը՝ մերձսևծովյան Աջարիայում, որտեղ հանգստացողների մեծ հոսք էր նկատվում վերջին մեկ ամսվա ընթացքում։

Բացի այդ, սեպտեմբերի 10-ից Վրաստանում կարգելվեն հարսանիքներ, ծննդյան և այլ ծիսակարգային արարողությունները։

Հանրային միջոցառումների անցկացումն արգելվում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքում։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930