Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԱԱԾ-ի տեղեկատվության՝ շատ բարձրաստիճան զինվորականներ մարտի 1-ի դեպքերի օրերին շրջում էին հանրության շրջանում զենքով, խմբերով. Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 15,2020 19:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀ երկրորդ նախագահ Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով սեպտեմբերի 15-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեցին դատարանին տրամադրել այսպես կոչված մայր գործի նյութերն ամբողջությամբ:

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, միանալով միջնորդությանը, հայտարարեց. «Գործի նյութերի մեջ չկա տեղեկություն նաև այն մասին, որ տեղեկություններ էին ստացվում ցուցարարների մոտ զենքերի առկայության մասին: Մեղադրանքում կարմիր գծով անցնում է  0038 հրամանը: Գործի 79 հատորների մեջ ծայրից ծայր նշվում է բանակի դերակատարության մասին որպես բացասական երևույթ:

Այո, ինչպես նախագահը նշեց, փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ ԵԿՄ-ի գործընթացների քննարկումից բացի նաև ներկայացվեց այն, որ ըստ ԱԱԾ-ի տեղեկատվության՝ շատ բարձրաստիճան զինվորականների այդ օրերին տեսել են հանրության շրջանում զենքով, խմբերով, նրանց շարքերում կային զորամասերի հրամանատարներ: Այդ տեղեկությանը գործի նյութերում չենք հանդիպել: Ամեն օր տեղեկություններ էինք ստանում, որ նախատեսվում է զորամասերի վրա հարձակումներ զենք հայթայթելու, հետագայում օգտագործելու համար: Այդպիսի տեղեկություններ էլ չկան նյութերում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930