Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ 69 կգ քաշային Լեո Պապյանը վիրավորում է ստացել Արցախում: Հայ մարզիկը պատերազմի 2-րդ օրվանից մեկնել էր առաջնագիծ և մասնակցել մարտերին: Ցավոք թեժ մարտերի ժամանակ հայ բռնցքամարտիկը բեկորային վիրավորում է ստացել, բայց մինչև այդ հասցրել է ոչնչացնել բազմաթիվ ադրբեջանցի զինվորների:
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում մեր մարզիկին:
Ի դեպ, զենքը ձեռքին հայրենիքի պաշտպանության գործին է անցել նաև Տոկիոյի օլիմպիական ուղեգիր նվաճած մեր միակ բռնցքամարտիկը` 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:
https://www.facebook.com/ArmenianNationalBoxingFederation/posts/731867007403058


















































